Գիտե՞ք արդյոք, որ նռան հյութն արժեքավոր կոսմետիկ բաղադրիչ է, որը մաշկին հաղորդում է փայլ և նվիրում երիտասարդություն` զերծ կնճիռներից ու պիգմենտային կետերից:
Նուռն առողջության և գեղեցկության համար շատ օգտակար միրգ է: Այժմ, երբ նռան շրջանն է, առաջարկում ենք ավելի մոտիկից ծանոթանալ դրա հատկությունների հետ և բացահայտել այդ մրգի հիման վրա ստեղծված լավագույն կոսմետիկ միջոցներին:
Նռան կորիզները, որոնք թաքնված են հյութեղ պարկիկների մեջ, հարուստ են ֆրուկտոզի, կիտրոնի և խնձորի թթուներով, ինչպես նաև C վիտամինով ու գլյուկոզայով: Պատահական չէ, որ դեռևս լեգենդար Կլեոպատրա թագուհին նռան կորիզներն օգտագործում էր մաշկի խնամքի իր արարողակարգում: Քչերը գիտեն, որ մեկ նռան մեջ պարունակվում է C վիտամինի օրական չափաժին. համարձակորեն կերեք այդ հյութեղ միրգը, և վստահ եղեք, որ այս աշնանան ու ձմռանը չեք հիվանդանա:
Նռան օգտակար հատկությունները կոսմետիկայում օգտագործվում են մաշկի երիտասարդացման, բջջիջների վերարականգնման, ինչպես նաև պիգմենտային կետերի սպիտակեցման ու կնճիռների դեմ պայքարելու համար: Նուռը վաղուց հայտնի է իր հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններով, հետևապես` այն կարելի է ավելացնել զանազան կրեմների ու դիմակների մեջ:
Որպեսզի ձեր մաշկին հաղորդեք ամենօրյա փայլ և գեղեցկություն, մազերին` ամրություն, մարմնին` նրբություն և թավշություն, օգտագործեք նռան հիման վրա ստեղծված կոսմետիկ միջոցներ:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/