
Նյու Յորքի համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ սիրահարված մարդկանց համար այլ մարդիկ թվում են ավելի քիչ գրավիչ, քան իրենց զույգը: Այդպիսի ինքնավերահսկողական մեթոդը ենթագիտակցության մակարդակի վրա օգնում է սիրահարներին պայքարել գայթակղության դեմ: Այս մեթոդը թույլ է տալիս մնալ զույգի հետ որքան հնարավոր է երկար:
Նախորդ հետազոտությունների ժամանակ մասնակիցները հիմնականում գիտակցաբար գնահատում էին այլ մարդկանց գրավչության աստիճանը: Նոր հետազոտությունում մասնագետները կենտրոնացել են չգիտակցված ռեակցիաների վրա: Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ ենթագիտակցական մակարդակի վրա զույգի դեմքը մասնակիցներին թվում էր ավելի գեղեցիկ, քան այլ մարդկանց դեմքերը:
Գիտնականների խոսքով, գրավչությունը կարևոր դեր է խաղում զույգի ընտրության հարցում: Դատելով ամեն ինչից, այն մեխանիզմները, որոնք մենք չենք գիտակցում, օգնում են մեզ հավատարմություն պահպանել: Ի դեպ, այլ հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու դավաճանությունը կապված է նաև նրա կոշիկի համարից: Ուժեղ սեռի ներկայացուցիչնեչը, ովքեր հագնում են 43 և ավելի համարի կոշիկներ, ավելի հաճախ են դավաճանում, քան ավելի փոքր համարի կոշիկ հագնողները:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/