5 քայլ, որոնք կստիպեն տղամարդուն սիրահարվել

Շատ կանայք գլուխ են կոտրում, ի՞նչ են սիրում տղամարդիկ իրենց մեջ և ինչպե՞ս նրանց մոտ սեր առաջացնել: Երբեմն ընկերուհիների խորհուրդը կամ սեփական փորձն այնքան էլ լավ չեն աշխատում: Հարցի ճիշտ պատասխանը իմանալու համար ավելի լավ է դիմել հենց տղամարդկանց, որոնք և կիսվել են իրենց հայացքներով:

Գոյություն չունի միակ հրաշք միջոց սիրահարեցնելու համար, սակայն կան քայլեր, որոնք մոտեցնում են նպատակին:

Արտաքին

Արտաքին տեսքը 99% հետաքրքրություն է առաջացնում տղամարդու մոտ: Նա, իհարկե, չի նկատի ոչ գրավիչ աղջկան: Բացի այդ, գեղեցիկ աղջիկն ավելի ինքնավստահ է և կարող է իրան ճիշտ պահել: Տղամարդու համար շատ կարևոր է, որպեսզի աղջիկը խնամված լինի, անկախ նրանից, թե որքա՞ն են տևում նրանց հարաբերությունները: Մարմինը պետք է միշտ կենսունակ լինի, ինչին կարելի է հասնել սպորտի կամ վարժությունների միջոցով։ Ապացուցված է, որ կարմիր շրթներկն ավելի շատ է դուր գալիս տղամարդկանց: Դիմահարդարված աչքերը հայացքն ավելի գեղեցիկ են դարձնում և գրավչություն հաղորդում: Մազերը նույնպես շատ կարևոր դեր են խաղում:

Թեթևություն

Երբ հայտնվում է ձեզ դուր եկած տղամարդը և դուք սկսում եք հաճախ շփվել, ապա տղամարդուն կարող է վախեցնել, եթե շատ սևեռվեք նրա վրա և կորցնեք ձեր գլուխը: Ընդհակառակը, պետք է ցրվել, թեթև վերաբերբերվել շփմանը: Բացի այդ կարելի է շփվել նաև այլ տղամարդկանց հետ, որպեսզի նա տեսնի, որ դուք պահանջված եք և ցանկանա պայքարել ձեր համար:

Պահպանեք ձեր հետաքրքրությունները

Նրան գրավել է ձեր արտաքինը և դուք սկսել եք շփվել և ճանաչել միմյանց ավելի լավ: Ձեզ միասին լավ է և հիմա կարևոր է սխալ չգործել: Պետք է շարունակել ապրել ձեր կյանքով և հետաքրքրություններով, այլ ոչ թե կյանքը կառուցել  տղամարդու շուրջ: Չէ՞ որ նրանց դուր է գալիս, երբ աղջիկն ունենում է իր հետաքրքրությունները:

Կարևոր է չկորցնել հավասարակշռությունը: Հանգստությունը կարևոր է, քանի դեռ հարաբերությունները նոր են զարգանում: Այն պահից, երբ ցույց տաք, որ խենթի պես սիրում եք, ամեն ինչ կորած է: Նա կարող է ձեզ այդքան էլ չարժևորել, համարի, որ չեք գնահատում ինքներդ ձեզ:

Ժամանակն է սահմանել հարաբերությունների կարգավիճակը

Այս փուլում տղամարդը ցանկանում է տեսնել, որ աղջիկը սիրում և գնահատում է իրեն՝ իր թերություններով հանդերձ: Եթե տղամարդը զգա, որ աղջկան այդքան էլ կարևոր չէ, թե ով է նա, այլ ուղղակի ցանկանում է հարաբերությունների մեջ լինել, կսկսի խուսափել այդ կնոջից: Այս փուլում նա ցանկանում է գնահատված լինել: Եթե ամեն ինչ ճիշտ հունով ընթանա, ապա նա կցանկանա, որ դուք դառնաք նրա ընկերուհին, եթե ոչ, ուրեմն նա ձեզ չի գնահատում և չի հարգում: Այդ դեպքում մի շարունակեք:

Հարգանք և շնորհակալություն

Կատարյալ կինը նա է, ով գովում է նրան և երջանիկ է նրա հետ: Կարևոր չէ, ինչքան բան է նա արել աղջկա համար, նա ցանկանում է գնահատված լինել և իմանալ, որ իրենից գոհ են: Այդպսիսին է ըստ տղամարկանց կատարյալ կինը: Նա չի կարողանա անտեսել: Մնում է մտածել, պե՞տք է դա ձեզ արդյոք:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/