Ընդունված է համարել, որ կանայք ավելի ռոմանտիկ են ու հաճախ են ռոմանտիկ քայլեր անում հանուն սիրելիի: Վերջերս արված հետազոտությունը, սակայն, հակառակն է ցույց տվել:
Վաշինգթոնի համալսարանի գիտնական Պեպեր Շվարցն ու Ջեյմս Վիտենը` Ջորջ Մեյսոնի համալսարանից, վերլուծել են տարբեր երկրների 70000 մարդկանց շրջանում անցկացվաժ հարցման արդյունքերը: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի շատ են հակված ռոմանտիկ հերոսությունների և անսպասելի պոռթկումների, քան կանայք:
Ուժեղ սեռի ներկայացուցիչների 48 տոկոսը խոստովանել է, որ իր երկրորդ կեսին սիրահարվել է առաջին հայացքից, նույնը կանանց 28 տոկոսն է նշել: Ընդ որում` 74 տոկոսը հայատարարել է, որ երջանիկ է իր զուգընկերոջ հետ հարաբերություններում, 66 տոկոսն էլ նշել է, որ սիրելի տղամարդու մեջ հարազատ ու ջերմ հոգի է գտել:
Չնայած իրենց զգացմունքայնությանը, տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում: Տղամարդկանց 33 տոկոսը նշել է, որ հավատարիմ չէ, իսկ կանանց միայն 19 տոկոսը:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/