5 անձնական իր, որոնք պետք է ավելի հաճախ փոխել, քան ենթադրվում է

Բոլորը գիտեն, որ հիգիենայի պարագաները, ինչպիսինն են, օրինակ, ատամի խոզանակը, ճիլոպը պետք է ժամանակ առ ժամանակ փոխել: Սակայն իսկապե՞ս մենք դա անում ենք ժամանակին: Ահա ինչ են ասում մասնագետները.

Սանր

Այն փոխելու հաճախականությունը կախված է տարբեր գործոններից՝ սանրի որակից, նյութից, որից այն պատրաստված է, մազերի տեսակից, հարդարման միջոցներ օգտագործելու հաճախականությունից: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս միջինում այն փոխել 6-12 ամիսը մեկ: Նաև այն պետք է լվանալ առնվազն շաբաթը մեկ անգամ և հեռացնել մազերը և հարդարման միջոցների մնացորդենրը ամեն օգտագործելուց հետո:

Ատամի խոզանակ

Այս կետը ավելորդ բացատրությունների կարիք չունի: Բերանի խոռոչի հիգիենան պահպանելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս խոզանակը փոխել 3-4 ամիսը մեկ անգամ: Երեխաներինը ավելի հաճախ է խորհուրդ տրվում փոխել:

Ճիլոպ

Մաշկաբանները խորհուրդ են տալիս ընդհանրապես հրաժարվել հիգիենայի այս պարագայից, քանի որ այն հիանալի միջավայր է վնասակար միկրո-օրգանիզմների տարածման համար: Սակայն, եթե դուք չեք կարող առանց դրա, ահա մի քանի խորհուրդ՝ այն պահելու համար. ամեն օր չորացրեք այն: Մի օգտագործեք սափրվելուց հետո: Երբեք մի լվացեք դրանով դեմքը: Լվացեք այն շաբաթը մեկ անգամ: Փոխեք այն 2 ամիսը մեկ անգամ:

Անկողնային սպիտակեղեն

Միջին վիճակագրական մարդը քնի մեջ արտադրում է մոտ 250 մլ քրտինք: Ավելացրեք դրան մաշկի մահացած բջիջներ, փոշե տիզեր, տարբեր տեսակի սնկեր և դուք կհասկանք, որ ձեր անկողինը այնքան էլ մաքուր չէ, ինչպես դուք պատկերացնում եք: Այդ պատճառով մասնագենտները խորհուրդ են տալիս փոխել այն շաբաթը մեկ անգամ:

Սափրվելու պարագա

Իհարկե այն պետք է փոխել, երբ արդեն վատ է սահում կամ լավ չի սափրում: Սակայն ինչպես բոլոր միջոցները, որոնք գտնվում են լոգարանում, ածելիները նույնպես իրենց վրա են կուտակում բակտերիաներ, մաշկի մահացած բջիջներ և կոսմետիկ միջոցների մնացորդներ: Այս ամենը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս փոխել այն 5-7 անգամ օգտագործելուց հետո: Նաև պետք է ամեն օգտագործումից հետո այն ողողել տաք ջրով և չորացնել:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/