Ձեր այսօրվա աստղագուշակը 07.08.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Անհրաժեշտ է ամեն ինչ լավ մտածեք: Դուք անպայման  կգտնեք  ինչ-որ մի մանրուք, որը ամեն ինչ կփոխի և նրանց համար, ովքեր մտածում են, թե ամեն ինչ արդեն վերջնականապես որոշված է, այն անկնկալ կլինի:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր Ձեր վերլուծական  միտքը կգտնի իր ոչ այնքան մեծ հաղթանակը: Աշխատեք անջատել զգացմունքները գոնե մի քանի ժամով, մինչ կվերլուծեք և կմշակեք եղած տվյալները:

Երկվորյակ (22.05-22.06)

     Ձեր անկախ դիրքորոշումն անընդհատ անկայուն կլինի, աշխատեք խուճապի չմատնվել: Դուք ունեք Ձեր ուղին, սակայն Ձեր տրամադրության պատճառով ցանկալի չէ բացասական ազդեցություն թողնել գործընկերների վրա:

Խեցգետին (23.06-23.07)

Սպասվում են հաջողություններ ստեղծագործական գործունեությունում: Խուսափեք բռնկոտ և խորը, բայց ագրեսիվ պոռթկումներից: Դուք կարող եք վատ ազդեցություն թողնել Ձեր և շրջապատի տրամադրության վրա:

Առյուծ (24.07-24.08)

     Պատահում են անհաջողություններ, և սա այն օրն է, երբ  դրանք երաշխավորված են: Դուք կարող եք  քչացնել դրանց ազդեցությունը` լինելով կոկիկ և համոզվելով, որ ոչինչ չի սպառնում ամենաթանկագինին:

Կույս ( 25.08-23.09)

     Այսօր Ձեզ կայցելի գայթակղությունը, որից հետո կլինեն շատ չարտահայտված խոսքեր: Աշխատանքում սպասում են մեծ հաջողություններ, այնպես որ Դուք կկարողանաք գտնել  դժվար խնդիրների լուծումները և կհաղթահարեք ֆինանսական անկայունությունը:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր Ձեզ անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը աշխատանքի և հարաբերությունների, կամ էլ երկու բացարձակապես տարբեր մարդկանց միջև: Թվում է, թե դա ահնարին է, սակայն Դուք անպայման կհաղաթարեք այդ անլուծելի խնդիրը:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր կհանդիպեք նոր և հետաքրքիր մի մարդու: Շփվելու մեծ ցանկության շնորհիվ ամենայն հավանականությամբ կլինեք միասին: Գնահատեք այն` լինի դա սեր, թե ընկերություն:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այսօր Ձեզ կզգաք խորթ, եթե չլինեք բոլորից առաջ: Այդ իսկ պատճառով աշխատեք մարդկանց միջով անցնել առաջ, իսկ որպեսզի դա տեղի ունենա,  անպայման լուծեք բոլոր գոյություն ունեցող խնդիրները: Միայն այդ դեպքում ամեն ինչ կհարթվի:

Այծեղջուր (23.12-20.01)

     Ինչքան էլ ցանկանաք ավարտել լարված աշխատանքային շաբաթը անմոռանալի հանդիպումներով, ամեն դեպքում մնացեք տանը և կարգի բերեք Ձեր նյարդային համակարգը: Ինչ վերաբերում է ֆինանսներին  և  մասնագիտական կյանքին, սպասվում են հաջողություններ և հեռանկարններ:

 

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօրվա տրամադրությամբ  ցանկալի չէ  ծրագրել ինչ-որ գործնական ուղևորություններ, սակայն ժամանցայինը կարելի է: Հիշեք, որ մարդիկ  այդպիսի տրամադրությամբ հեշտ են ընկնում խաբեբաների թակարդը, որոնք դեմ չեն լինի կատակել Ձեր ֆինանսների հետ:

Ձուկ (20.02-20.03)

    Այսօր կբարձրանա Ձեր հակումը դեպի սերն ու գեղեցիկը, և ավելի լավ կլինի, եթե Ձեր էներգիան ուղղեք դեպի ռոմանտիկայի որոնումները: Իհարկե, Դուք կարող եք անել այն, ինչ ցանկանաք. չէ՞ որ այսօր Ձեր օրն է