Ինչու՞ է վաղ արթնանալն օգտակար կյանքի համար

Մարդու կյանքը շատ կարճ է: Եվ այս կարճ կյանքում բոլոր գործողություններն ունեն իրենց ժամանակացույցը:

Քնի համար մարդուն հատկացված է օրը 8 ժամ, և մենք շատ պատճառ ունենք, որ սահմանափակվենք հենց այդքանով:

Վաղ արթնանալով շատ հեշտ է խրագրավորել ամբողջ օրը, կազմել ժամանակացույցը և առաջ շարժվել:

Առավոտյան բոլոր նպատակներն ամրապնդվում են ձեր հիշողության և ենթագիտակցության մեջ:

Սպորտն առողջություն և գեղեցկություն է, սակայն համարվում է, որ այն շատ ժամանակ է խլում: Իհարկե, ծանր աշխատանքային օրվանից հետո այդքան էլ հեշտ չէ մարզվելը: Սակայն առավոտյան հիանալի ժամանակ է մարզումների համար:

Առավոտն ամենաճիշտ ժամանակն է սննդի առաջին ընդունման համար: Առաջին անգամ չէ, որ լսում ենք նախաճաշի կարևորության մասին:

Ջեք Դորսին՝ Twitter-ի հիմնադիրն, ասում է, որ ինքն ամեն օր արթնանում է առավոտյան 5.30, մեդիտացիայով զբաղվում կամ վազում այգում: Apple-ի տնօրեն Թիմ Քուքը հայտնի է նրանով, որ ծառայողական էլեկտրոնային փոստի ուղարկումը սկսում է առավոտյան 4.30-ից:

Առավոտյան վաղ արթնանալը զարգացնում է ձեր ստեղծագործական տաղանդը և ինքնավստահությունը: Վաղ արթնանալով՝ դուք զգում եք ուժերի անհավանական հոսք: Իսկ եթե ձեզ հաջողվում է ավարտել հիմնական գործերը մինչև ժամը 8-ը, ապա հասկանում եք, որ կարող եք հասնել ձեր բոլոր նպատակներին:

Եվ վերջապես՝ վաղ արթնանալով դուք միշտ մեկ քայլ առաջ կլինեք մյուսներից:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/