Խոյ ( 21.03-20.04)
Վաղեմի սիրո խարույկը կրկին կբոցավառվի. հնարավոր է՝ մեկ անգամ ևս կորցնեք Ձեզ: Ընտանիքում դժվար կլինի գտնել ցանկալի փոխըմբռնում: Դուք կանգնած կլինեք ընտրության առջև՝ ցածրանալ և պահպանել լավ ու հանգիստ հարաբերոթյունների ձևը կամ էլ մտնել վեճերի մեջ, բայց պահպանել արժանապատվությունը:
Ցուլ (21.04-21.05)
Ձեր անորոշությունը կարող է ամենատխուր արդյունքներն ունենալ: Ձեզ անհրաժեշտ է լինել ինքնավաստահ սեփական ընտրության մեջ. միայն այդ դեպքում կկարողանաք հասնել ցանկալի կայունությանը և հավասարակշռությանը:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր նույնիսկ չփորձեք փոխել Ձեր կարծիքը և արդեն կայացված որոշումները չստուգված տեղեկությունների հիման վրա: Այլ մարդկանց հետ վեճերից խուսափելու համար ավելի լավ է ձևացրեք, թե շտապում եք կարևոր գործերով:
Խեցգետին (23.06-23.07)
Կլինեն շատ ուղևորություններ, շփումներ արտասահմանցիների հետ, հնարավոր է տեղափոխվեք այլ երկիր: Եթե այսօր պիտի հեռավոր ճանապարհ ընկնեք, ապա աշխատեք խուսափել Ձեր կրքերի աղբյուրի հետ հանդիպումներից:
Առյուծ (24.07-24.08)
Ինքնուրույն լինելու ցանկությունը կհաղթահարի բոլոր խոչընդոտները: Տրամադրությունը կարող է բարձրանալ, երբ լինեք համակրելի, բաց ու համարձակ ընկերների շրջապատում: Կգտնեք վաղեմի ընկերության ռոմանտիկ շարունակություն:
Կույս ( 25.08-23.09)
Դուք կհաղթահարեք բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կհանդիպեն Ձեր ճանապարհին: Էներգիան այնքան շատ կլինի, որ հարկավոր է՝ ուշադրություն դարձնեք, որպեսզի այն չվնասի:
Կշեռք ( 24.09-23.10)
Ձեր սիրտն այսօր բաց կլինի նոր ծանոթությունների և օգնության համար: Դա կարող է լինել ինքնաբուխ և կրքոտ բռնկում դեպի նոր հարաբերությունները:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր բարյացակամ և ջերմ եղեք: Շատ ուշադրություն դարցրեք նրան, թե ինչ է կատարվում Ձեր շուրջը: Ցանկալի չէ փողոցն անցնել անթույլատրելի տեղում:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Ձեզ դժվար կլինի հասկանալ այլ մարդկանց, այդ իսկ պատճառով աշխատեք նրանց համոզել թուլանալ և զբաղվել իրենց գործերով: Դուք էլ Ձեր հերթին զբաղվեք Ձեր գործերով: Ձեր խորաթափանցությունը շատ շուտով կվերադառնա, սակայն այժմ ցանկալի է ապավինեք արմատներին:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր ճշմարտությունը Ձեզ հունից կհանի, սակայն Ձեզ համար դա ավելի լավ կլինի: Թույլ տվեք ինքներդ Ձեզ համար գտնել կյանքի նոր ուղիներ: Հիանալի օր է բնական լինելու:
Ջրհոս (21.01-19.02)
Ապստամբային տրամադրությունը կխոչընդոտի նորմալ ընտանեկան հարաբերությունները, կարող են վեճեր առաջանալ առիթներով և առանց որևէ առիթի: Ձեր զուգընկերը կընկնի ճնշվածության կախվածության մեջ Ձեր րոպեական տրամադրության պատճառով և շատ անգամ շփոթված կլինի տեղի ունեցող իրադարձություններից:
Ձուկ (20.02-20.03)
Այն, ինչը Դուք գաղտիք էիք համարում, պարզվում է, բոլորին վաղուց արդեն հայտնի է: Սակայն դրանում ոչ մի վատ բան չկա, չէ՞ որ գաղտնիքների բացահայտումը նույնպես հետաքրքիր իրադարձություն կարող է լինել: