Հղիություն և համակարգիչ. վտանգ և զգուշավորություն

Եթե առաջ գիտնականները միանշանակ արգելում էին օգտագործել ցանկացած սարք, քանի որ դա կարող էր վնասել երեխային, ապա այսօր իրավիճակը լրիվ այլ է: Դժվար է պատկերացնել որևէ տուն առանց այդ սարքերի: Այժմ մենք կպարզենք, թե որն է համակարգչի վտանգը և ինչպես պաշտպանել ձեզ ու երեխային բացասական հետևանքներից:

Համակարգիչը դարձել է մեր կյանքի անբաժան մասը և աշխատավայրում և տանը: Այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ հղի կինը կարող է այն ընդհանրապես չօգտագործել: Դժբախտաբար, այժմ բժիշկները չեն կարողանում միանշանակ պատասխանել կարելի ՞ է արդյոք օգտագործել այն հղիներին, թե ոչ:

Սակայն որոշ փաստարկներ ի օգուտ հղիության ժամանակ համակարգչից հրաժերվելուն մասնագետները, ամեն դեպքում, բերում են: Նրանք վստահեցնում են, որ մեծ վնաս է հասցնում ոչ թե հենց համակարգիչը, այլ այն օգտագործողների վնասակար սովորությունները: Օրինակ, երկար ժամանակ դրա առջև նստելը: Էկրանին մոտիկ դրիքավորվելը ոչ մի օգտակար բան չի տալիս մարդուն:

Եթե դուք ոչ մի կերպ չեք կարող հրաժարվել համակարգչի առջև նստելուց, ապա պետք է ուշադրություն դարձնել որոշ հանգամանքների: Պետք է նվազեցնեք էկրանի պայծառությունը, անպայման յուրաքանչյուր 45 րոպե մեկ 10-15 րոպեյով ընդմիջում անեք: Ընդմիջման ընթացքում ցանկալի է զբոսնել: Համակարգչի առջև պետք է ճիշտ նստել և պարբերաբար շեղվել մոնիտորից:

Նյութի աղբյուրը՝ /Citylife.am/