
Մազաթափության պատճառներից որպես կանոն մասնագետները նշում են սթրեսը, օրգանիզմում սպիտակուցի պակասը, հղիությունը:
Սակայն ով կարող էր մտածել, որ սովորական կանացի պայուսակը կարող է նույնպես մազաթափության պատճառ դառնալ: Իսպանացի ոճաբանների հետազոտությունն իսկական բացահայտում էր գեղեցկության ինդուստրիայում:
Պարզվել է, մեծ պայուսակները, որոնք մենք կրում են մեր ուսին, կարող են լրջորեն վնասել մեր մազերին: Ամեն անգամ, երբ մազերը արձակած են, իսկ մենք ուսին գցում ենք պայուսակի ձիգ գոտին, կամա-ակամա դրա տակ հայտնվում են մազափնջեր: Արդյունքում՝ մազը ստանում է լրացուցիչ, իրեն ոչ բնորոշ ծանրաբեռնվածություն, ինչը հանգեցնում է ֆոլիկուլայի թուլացմանը: Եթե իրավիճակը կրկնվում է մշտապես, կարելի է զրկվել մազերի սովորական քանակից:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/