Խոյ ( 21.03-20.04)
Հյուրեր կունենաք. նրանք կայցելեն ոչ դատարկ ձեռքերով, Ձեզ կուրախացնեն զարմանահրաշ նորություններով և գայթակղիչ առաջարկներ կանեն: Քաղցր ուրախությունը կդառնանա անզգույշ անտակտության պատճառով, որը կարտահայտի ձեր շրջապատին մոտ կանգնած մարդը:
Ցուլ (21.04-21.05)
Դուք կկարողանաք լուծել ինչ-որ խնդիր Ձեր վաղեմի, մի փոքր մոռացված կապերի շնորհիվ: Ամուսնու կամ ռոմանտիկ զուգընկերոջ հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն լինի: Ձեր կանացի վարքը կառավարելը շատ դժվար կլինի, գրեթե`անհնար:
Երկվորյակ (22.05-22.06)
Խուսափեք ավելորդ տեղեկություներ բացահայտելուց, Ձեր գաղտիքները թաքցրեք: Այսօր ցանկալի է զգուշությամբ վերաբերվեք գաղտնի գայթակղություններին և ցանկություններին, առավել ևս` նյութական ու հոգեկան:
Խեցգետին (23.06-23.07)
Կլցվեք դրական լիցքերով, դուրս կգաք մեկուսացումից և կսկսեք կրկին ուրախանալ կյանքով: Սպասվում է լարվածություն անօգուտ տեղեկություների պատճառով: Ազատ կանայք և աղջիկները կարող է հանդիպեն իրենց ընտրյալին, իսկ ովքեր ունեն զուգընկեր, կզգան զգացմունքերի թռիչք:
Առյուծ (24.07-24.08)
Եթե ըմբռնեք նոր հակումները, ապա հիանալիորեն կկարողանաք հաղթահարել խնդիրները և մյուսներին էլ կօգնեք գնալ ճիշտ ուղիով դեպի նպատակը: Հնարավոր է Ձեր հետաքրքրությունները փոփոխվեն և Դուք կորոշեք կրկին զբաղվել նոր գործերով:
Կույս ( 25.08-23.09)
Հնարավոր է այսօր Ձեզ մրցակցության հրավերք նետեն, և Դուք ամեն կերպ կցանկանաք փայլել: Սակայն ցանկալի է խուսփեք այն գործերից, որոնք Ձեր պարտականությունների մեջ չեն մտնում: Այսօր Դուք բացեք ընկերական շփման համար, սակայն մի փորձեք պարզել նախկին վեճերի պատճառները:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր ցանկալի չէ ամեն կերպ փորձել պարզել վաղեմի խճճված իրադարձությունները. միայն կկորցնեք ժամանակ և ուժեր, ինչում Դուք կհամոզվեք մոտակա օրերին:
Կարիճ (24.10-22.11)
Եկել է ամենակարևոր գործերը հետաձգելու և Ձեր ուշադրությունը մերձավորներին ուղղելու ժամանակը: Սիրային հարցերում սպասվում է ցանկությունների իրականացում և հանգստություն: Ձեր առօրյայի մութ անկյունները կլուսավորվեն վառ ճառագայթներով, ջերմությամբ և անմոռանալի տոներով:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Կունենաք թևեր, սիրո և ուրախության երգերը Ձեզ կտանեն հեռու առօրյաից: Վերջանում են անախորժություններն ընտանիքում, որոնք կապված էին ֆինանսական լարվածության հետ: Ձեր կյանք կներխուժի հույսը, որն էլ կպաշտպանի Ձեզ անհաջողությունից և ցանկացած անախորժությունից:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր զբաղվեք Ձեր սեփական կարիքները հոգալով, Ձեր հարազատների մոտ ամեն ինչ լավ է դասավորվում, ցանկալի է նրանց հետ շփվել, սակայն բավարարեք Ձեր սեփական ցանկությունները և կարիքները:
Ջրհոս (21.01-19.02)
Աստղերը խոստանում են հաջողություններ սիրային հարաբերություններում, ընտանեկան մթնոլորտի բարելավում, եթե կարողանաք անցնել բոլոր թաքնված թակարդները: Հնարավոր է՝ լինեն նոր և հատաքրքիր ծանոթություններ: Հաճելի հասարակությունը և ուրախ ժամանցը կօգնեն Ձեզ շեղվելու ծանր հոգսերի բեռից:
Ձուկ (20.02-20.03)
Բարեհաջող օր է ընկերական շփման համար: Նույնիսկ հնարավոր է զգալի աջակցություն ստանաք ընկերուհու կողմից, որի շնորհիվ կկարողանաք հասնել ինչ-որ օգտակար առաջարկության: