Ռեալ Մադրիդը օգոստոսին 7 հանդիպում կանցկացնի, որոնցից 5-ը՝ պաշտոնական խաղեր են: Ռեալը օգոստոսի 3-ին եզրափակում է ամերիկյան շրջագայությունը ՝ Երևանի ժամանակով 05:00-ին, Չիկագոյում կայանալիք խաղով, որում մրցելու է MLS-ի աստղերի թիմի դեմ, ինչից հետո արդեն սկսվելու է պայքարը տիտղոսների համար:
Արքայական ակումբի մրցակիցը կլինի Մանչեսթեր Յունայթեդը ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում և խաղը տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ ժամը 22:45-ին: 5 օր հետո այս խաղից հետո Արքայական ակումբը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության առաջին խաղում կմրցի Բարսելոնայի դեմ: Խաղը կկայանա օգոստոսի 13-ին , Երևանի ժամանակով 23:55-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա Սանտիագո Բեռնաբեուում օգոստոսի 17-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 01:00-ին:
Այդ խաղից հետո «Ռեալն» արդեն կմեկնարկի Լա Լիգայում, որի առաջին տուրում կմրցի Դեպորտիվոյի դեմ: Այս խաղը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին: Ամսվա վերջ Արքայական ակումբը կընդունի Վալենսիային: Դեռ այս խաղի ժամն ու օրը դեռ որոշված չէ:
Օգոստոսի 23-ին Ռեալը կհյուրընկալի Ֆիորենտինային: Այս խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով՝ կեսգիշերին 00:45:
Նյութը `Տաթև Մուշեղյանի / Citylife.am/