ՄԵՐՕՐՅԱՆ ԼԵԳԵՆԴԱՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Աստվածաշնչում կարդում ենք , որ խաչը մեզ երեք տեսակ զորություն է բերում ` իմաստություն, զորություն և անմահություն: Բազմիցս խոսելենք անմահների մասին, որոնք իրենց կյանքը անմնացորդ նվիրել են հայրենիքին`անմահանալով յուրաքանչյուրիս գաղափարում, խոսել ենք զորեղների մասին, որոնք առաքելական այրու պես առաջնորդում են իրենց զինվորներին`դարձնելով քրիստոնեա մարտիրոս, սակայն այսօր պետք է խոսեմ մերօրյա լեգենդար հրամանատարի մասին:
Թե՛ Մայր հայրենիքում, թե՛ տարաշխարհիկ կացության մեջ, Հայոց սպաներն ու զինվորներն լսել են այդ հրամանատարի պատվանվան յուրահատկության և մարդկային բարձր արժեքների, գաղափարների մասին, ահա նման հրամանատարի մասին եմ այժմ գրում: Շատերս գիտենք այդ հրամանատարի հոգևոր հավատի մասին, որի արտացոլումը երևում է անգամ Թափկարագյուլից`մատնացույց անելով Մատաղիսում տեղակայված սուրբ խաչը, որը նրանից հետո եկողներին օրհնում է Աստծո զորությամբ և ուղղում դեպի բարին ու առաքինությունը`դառնալով հոգևոր ջահ իմացության աշտանակի վրա: Նրա կյանքը եղել է նվիրում`հայրենիքի, իր զինվորի և ժողովրդի համար:
Մեհրաբի զորամասից տեղափոխվելով Մատաղիս և զբաղեցնելով Մատաղիսի հրամանատարի պաշտոնը, նա էլ ավելի ծաղկեցրեց այն` դարձնելով մի վայր, ուր յուրաքանչյուր հայորդու համար լայն հորիզոններ բացվեցին և նախկինում հայրենիքի համար ծառայելու ձգտումը և նվիրումը կրկնապատկվեց:Նա իր յուրաքանչյուր մարտիկին ուսուցանել է ռազմական գործ . դա հասու է միայն լեգենդներին, որոնք իրենց զինվորին դարձնում են ռազմական գործի գիտակ:
Այնուամենայնիվ, զինվորին միայն ռազմարվեստ ուսուցանելը բավական չէ. հրամանատարը պիտի յուր քաջությամբ գտնվի իր զինվորի կողքին նաև պատերազմական իրավիճակում, քանի որ, այլ է ղեկավարելու գործելաոճը խաղաղ և պատերազմական ժամանակներում, դրա վառ օրինակներն արտացոլված են մեր աչքերում, ինչպեսին էր ապրիլյան քառօրյայից առաջ փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի, գնդապետ Հարություն Ամիրխանյանի և այլ քաջարիների կողմից, հակառակորդի թիկունքում իրականացրած, պատժիչ գործողությունները, որի ընթացքում էլ ականապայթյունային վիրավորում ստացավ փոխգնդապետ Գեղամ Մանուկյանը: Ինչպես շատ-շատ հերոսներ, այնպես էլ նրանք հավիտենական են իրենց սխրանքներով:
Այդպիսի հրամանատարները ու զինվորները իրենց հոգու լույսով հավիտենական են մնում ժողովրդի գաղափարում: Այսօր մեր շարքերում ապրում է մի լեգենդ, մի մարդ հասարակ, սակայն քչերը գիտեն այդ հասարակի հատուկ լինելը`ով ամենուր և ամեն պահ մնում է անկոտրուն` չարի անագորույն ոտնձգությունների դեմ: Այդ հրամանատարի անունն է` գնդապետ Հարություն Ամիրխանյան:
Ասում են, թե քաղցր է մեռնելն հանուն հայրենիքի, բայց պատերազմը իր դաժան օրենքներն ունի և ով չի զոհվել նա մեղավոր չէ…Այսօր ինչքան ել խոսենք պատերազմի դաժան ու անողոք լինելու մասին, երբեք չենք կարող պատկերացնել, թե ինչ է պատերազմը , քանի դեռ չենք եղել դրա կիզակետում, և զուր չէ, որ ժողովուրդը ասում է` նրանք ովքեր երբևէ չեն առերեսվել իրականությանը, երբեք էլ չեն կարող հասնել ճշմարտության, իսկ դրան հասնելու համար պետք է փնտրել այն:
Մեզ համար միշտ էլ գովելի է եղել բարության սերմերի ծլարձակումն ու վերընձյուղումը`ապահովելով մանրակենցաղ աշխարհասիրություն և ջերմեռանդ նվիրում,մշտարթուն հոգածությամբ սիրելով մերձավորին, բարեկամին, քո ազգին ու քո հայրենիքին, լույսի և մտքի սերմանողին։ Այդպիսի հատկանիշներ ունի այն հրամանատարը ով այսօր մեր շարքերում է և դարձել է մերօրյա լեգենդներից մեկը: Նրա փառքի ճանապարհը գալիս է իր անցած մարտական ուղղիով, իր մարդկային արժեքներով, որոնցով էլ մեր աչքում դառնում է լեգենդ :
Գարեգին Նժդեհը իր «Հիշիր պատերազմը» գրքի Ռազմարվեստը և ճակատամարտի հոգեբանական կողմը երրորդ գլխում մի միտք է գրել այն մասին, որ «Կռվի բախտը վճռում են վայրկյանները, և իմաստուն ռազմավարները գործում են վայրկյաններով և ոչ թե ժամերով», ահա այդիսինն են մերօրյա ռազմավարներն ու լեգենդար հրամանատարները:
Այսօր էլ գնդապետ Հարություն Ամիրխանյանի զինվորները ու ծառայակից սպաները հիշում են նրան, պատմում նրա կատարած սխրանքների մասին ու հպարտանում նրանով, ամեն վայրկյան ներշնչվում նրա մարտական ոգով և նշում, որ այսօր էլ պատրաստ են նրա հրամանատարության ներքո արժանի հակահարված տալ թշնամուն:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/