Լուռ ուտելը կօգնի նիհարել

Գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես մեր մտքերի օգնությամբ կարելի է նվազեցնել կերածի քանակը և հակառակը, ինչ գործոններ են ստիպում մեզ շատ ուտել:

Ինչպես քիչ ուտել

Հետազոտողները պարզել են, որ ուտելիքի հանդեպ ավելի ուշադիր վերաբերմունքը թույլ է տալիս ուտել ավելի քիչ, քան սովորաբար: Այս նկատառումը կարելի է օգտագործել քաշի կորստի ծրագրերում:

Դա հնարավոր է անել հետևյալ կերպ, հիշեք, թե ինչ եք կերել նախորդ անգամ, և կերակրացանկը և արտաքին տեսքը, այս ամենը հետագայում կնվազեցնի սննդի չափաբաժինը:

Մի շեղվեք

Ուտել պետք է հանգիստ, առանց խոսելու և այլ բաների վրա շեղվելու: Գիտնականներն ապացուցել են, որ շեղվելով մենք ավելի շատ ենք ուտում, իսկ ավելի վատը այն է, որ դա կազդի հաջորդ սնվելու գործընթացի վրա:

Նյութի աղբյուրը, / Citylife.am/