Ինչպե°ս պահպանել հոգու երիտասարդությունը

Կանայք սովոր են դատել երիտասարդությունը արտաքին նշաններով: Լավ կառուցվածք, փայլուն առողջ մազեր, անթերի մաշկ: Կորչող գեղեցկությունը թեկուզ փոքր-ինչ երկար պահպանելու համար ծախսվում է բավականին գումար և ջանք: Միաժամանակ կանայք մոռանում են մշտական երիտասարդություն գլխավոր աղբյուրի մասին: Ոչ մի պլաստիկ վիրաբույժ չի վերադարձնի հետաքրքրությունը կյանքի նկատմամբ և նորը իմանալու ցանկությունը:

Տարիքով կանայք համոզված են, որ արդեն գիտեն ամեն ինչ, փորձել և տեսել են ամեն ինչ: Սակայն դա այդպես չէ: Նույնիսկ, եթե դուք շատ բան եք փորձել, երկրագնդի վրա դեռ կգտնվեն միլլիոնից ավելի նոր բացահայտումներ:

Մի կանգ առեք ձեռք բերվածի վրա: Նորանոր բաներ իմացեք, սովորեք․ չէ՞ որ կյանքում բազում հետաքրքիր բաներ կան: Կյանքը առանց շարժման կյանք չէ: Շարժվեք, մի նստեք տեղում: Ժամանակը գնում է, դուք էլ մի հապաղեք: Հաշվի է առնվում ամեն ինչ՝ և սպորտով զբաղվելը, և ճանապարհորդությունը: Կարևորը արմատներով բազմոցին չներաճելն է: Զբոսանքը դարձրեք կանոնավոր: Եթե ժամանակ չեք ունենում, ապա աշխատանքից տուն ոտքով վերադարձեք: Հաճախեք մարզասրահներ, զբաղվեք պիլատեսով, յոգայով, պարերով:

Սերը մշտական երիտասարդության անհրաժեշտ գործոնն է: Եվ խոսքը միայն տղամարդու հանդեպ սիրո մասին չէ: Եթե դուք չունեք ամուսին կամ զույգ, դա դեռ չի նշանակում, որ ձեր կյանքում սեր չկա: Պետք չէ կենտրոնանալ տղամարդու մշտական փնտրտուքների վրա: Դրանից դուք միայն կշահեք՝ պատասխան ստանալով հսկա քանակությամբ դրական էմոցիաներ: Երբ կինը սիրում է, նա լույս է ճառագում՝ դրանով ձգելով մարդկանց, այդ թվում նաև արական սեռի ներկայացուցիչներին: Սեր նվիրելով մտերիմներին, դուք բացում եք ձեր հոգու առատաձեռնությունը, որը նույնպես երիտասարդության նշան է:

Տարիքի հետ շփումը հասնում է նվազագույնի: Մնում են մի քանի ընկերուհիներ համալսարանից, գործընկերներ և ընտանիքը: Պետք չէ ենթարկվել ինքնակամ մեկուսացման: Ծանոթացեք նոր մարդկանց հետ, վերականգնեք հին շփումները, հաճախեք ստեղծագործական միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, երեկոներ: Եղեք իրադարձույթունների կենտրոնում, մի թույլ տվեք նոր տպավորությունները կորչեն ձեզանից:

Ձեզ ստեղծագործական զբաղմունք գտեք: Դա կարող է լինել երաժշտություն, նկարչություն, խոհարարություն:
Կյանքում ստեղծագործության համար միշտ ժամանակ և տեղ կա, ընտրեք ձերը և հաճույք ստացեք:

Հիշե՛ք, տարիքը ընդամենը թիվ է: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելով, հաճելի գործով զբաղվելով, դուք կմոռանաք ձեր տարիքը: Անսահման էներգիան, փայլը աչքերում, ժպիտը` սրանք են մշատական երիտասարդության գաղնիքը:

Նյութի աղբյուրը` / Citylife.am/