
Խոյ ( 21.03-20.04)
Ձեր ակնկալիքներն այսօր սպասված պատասխանները չեն ստանա: Դա կարող է վերաբերել թե գումարային հարցերի, թե Ձեզ համար կարևոր մարդկանց ուշադրությանը: Աշխատեք աջակցություն փնտրել ինքներդ Ձեր մեջ, խնդիրները լուծեք ինքնուրույն և մանրամասնորեն պատրաստվեք վաղվա օրվան:
Ցուլ (21.04-21.05)
Հնարավոր է իրադարձություններն այնպես դասավորվեն, որ ստիպված լինեք գործել արագորեն, մտածելու ժամանակ անգամ չի լինի: Նախօրոք ունեցեք որոշումների մի քանի տարբերակ:
Երկվորյակ (22.05-22.06)
Աշխատեք ուշադիր լինել կատարվող իրադարձությունների հանդեպ: Հնարավոր չէ նախօրոք կռահել, թե որտեղ կարող եք գտնել գլխավոր խնդիրների լուծումները, Դուք ընդհանրապես կարող եք չգտնել, եթե չփնտրեք:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր անհրաժեշտ է ցուցաբերել ակտիվություն և զբաղվել Ձեր պարտականությունների կատարմամբ: Իրադարձությունները դասավորվորվում են բարեհաջող, սակայն դա չի նշանակում, որ պետք է անգործ նստեք անկյունում և հետևեք դրանց ընթացքին:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր ամենամեծ սխալը, որ կարող եք թույլ տալ, սեփական ուժերի թերագնահատումն է: Ցանկալի է ուշադրություն դարձնեք դրան. իրականում ափսոս է, եթե Ձեր ուժերն ապարդյուն անցնեն:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Դուք ուղղակի շողում եք: Լի եք ներքին էներգիայով, և Ձեզնից լույս է անդրադառնում: Այդ երևութը նույնիսկ Դուք չեք կարող բացատրել: Ուղղակի ասեք Ձեզ, որ այսօր վեր եք կացել ճիշտ ոտքով:
Կշեռք ( 24.09-23.10)
Անցյալում տեղի ունեցած բացասական իրադարձությունները կարող են ազդել այսօրվա դեպքերի ընթացքի վրա: Զգույշ եղեք չկամեցողների հետ շփվելիս, ոչ մի դեպքում նրանց հետ հաց չկիսեք:
Կարիճ (24.10-22.11)
Օրը զգալի էներգիա և հաջողություն կբերի բոլոր գործերում և նախաձեռնություններում: Ձեր հնարավորությունները գտնվում են ամենաբարձր աստիճանում, կկարողանաք լուծել բարդ խնդիրներ, որոնք իրենց լուծումներին են սպասում երկար ժամանակ:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Ժամանակն է մտածել, թե ինչպես պետք է համատեղել աշխատանքը և անձնական կյանքը: Հաջողություններ կարող են լինել այն նախաձեռնություններում, որտեղ անկրկնելի մտքերը կծագեն և կսկսեն իրականանալ հենց Ձեր ընտանիքում:
Այծեղջուր (23.12-20.01)
Ուշադրություն դարձրեք Ձեր անձնական կյանքին, եկել է պահը նրան ավելի շատ ժամանակ հատկացնելու: Ստիպված կլինեք դիմադրել այն մարդկանց, ովքեր ցանկանում են Ձեր կամքին հակառակ միջամտել Ձեր կյանքին, հանգամանքներն օգտագործել իրենց օգտին:
Ջրհոս (21.01-19.02)
Աշխատեք Ձեզ վրա շատ պարտականություններ չվերցնել, որոնցից հետագայում չեք կարողանա հրաժարվել: Փաստերն անընդհատ փոփոխվում են, և հնարավոր չէ հստակորեն ասել, որ Դուք ճիշտ տեղեկություններ ունեք: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր Ձեզ հակառակը կհամոզեն:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր կկարողանաք ոգևորել շրջապատի շատ մարդկանց: Ձեր ազդեցությունը նրանց կներգրավի համարձակ արկածների մեջ: Մնացեք ստվերում և այնտեղից հետևեք իրադարձությունների զարգացմանը: