Citylife.am- Հենրի, որքանով գիտեմ առաջին անգամ չեք Հայաստանում, ևս երկու անգամ եղել եք այստեղ Ձեր բոլոր այցելությունները գործնական էի ° ն.
Հենրի – Այո, այցելություններս գործնական էին, այս անգամ էլ հասցրեցի տեսնել միքանի տեսարժան վայրեր, զբոսնել:
Citylife.am- Մենք ներկա գտնվեցինք Ձեր դիմահարդարման սեմինարին, որը կայացավ Radisson Blu հյուրանոցում, այն հայալեզու չէր եւ հիմնականում հայ լսարանի համար չէր. Չունե ° ք մտքեր, հայ լսարանի համար նույնպես կազմակերպել սեմինարներ.
Հենրի- Մտածել եմ այդ մասին, հնարավոր է մոտ ապագայում, հայերեն լեզվով սեմինարներ նույնպես լինեն, քանի, որ հիմնականում աշխատում եմ պարսիկ աստղերի հետ, սեմինարներս էլ այնտեղի մարդկանց համար եմ անցկանում:
Citylife.am- Ես գիտեմ նաև, որ ունեք Ձեր գեղեցկության սրահը Գլենդելում և մազերի խնամքի Ձեր ապրանքանիշը: Կպատմե°ք մի փոքր Ձեր առաջին քայլերի մասին այդ ասպարեզում։
Հենրի– Փոքր ժամանակ սովորել չեի սիրում, հայրս բարկանում էր, ասում էր՝ բա դու ինչով ես ուզում զբաղվել, ես ել ասացի, որ մազեր եմ ուզում կտրել, վարսահարդար եմ ուզում դառնալ ու սկսեցի սովորել, միգուցե միծաղելի է, բայց այն ժամանակ դա ինձ համար երազանք էր, սկզբում հարևանների մազերն էի կտրում, իսկ հիմա իմ գեղեցկության սրահը ունեմ, ինքս եմ ամեն իմչի հասել առանց որևիցե մեկի օգնության։ Նաև իմ մազերի խնամքի ապրանքանիշը ունեմ։
Citylife.am- Իսկ Հայաստանում չեք ուզու°մ գործունեություն ծավալել, համոզված եմ, որ հայի կողմից ներկայացված ապրանքանիշը կգնահատվի այստեղ։
Հենրի – Ես շատ եմ սիրում Հայաստանը, շատ կցանկանայի այստեղ նույնպես գերծունեություն ծավալել, բայց քանի, որ չեմ ապրել Հայաստանում, ոչինչ չգիտեմ այդտեղի մասին, իսկ եթե առաջարկներ լինեն համագործակցելու, սիրով կնդունեմ.
Citylife.am- Եվ վերջում, ինչ կմաղթեք մարդկանց, ովքեր առաջին քայլերնեն անում իրենց գործունեության մեջ:
Հենրի – Կմախթեմ, որ միշտ հավատան ու կհասնեն այն ամենին, ինչին ցանկանում են, եթե մի բան շատ ես ցանկանում անպայման իրականանում է .
Հարցազրույցը՝ Լիյա Մարուխյանի / Citylife.am\
Լուսանկարները՝ Սուրեն Ավետիսյանի\Citylife.am\