5 պայման ամուր ամուսնության համար

Բաժանումը եղել է և միշտ կլինի հոգեկան վնաս պատճառող իրադարձություն. Առավել  ևս, եթե ընտանիքում կան երեխաներ, քանի որ վերջիններս ավելի ծանր են դա տանում: Այդ պատճառով հոգեբանները խորհուրդ են տալիս գիտակցաբար մոտենալ զույգի ընտրությանը եւ ընտանիք կազմելուն: Նույնիսկ հասուն մարդիկ ամուսնանալով մինչ և վերջ չեն գիտակցում, թե ինչ է իրենց սպասում: Սակայն, եթե կա Որոշում սիրելիի հետ կապել կյանքը, ուրեմն ընտանիքը կլինի ամուր  և կհաղթահարի բոլոր դժվարությունները: Ինչի վրա է հիմնվում երջանիկ  և ամուր ամուսնությունը: Ահա 5 պայման:

Ընդհանուր նպատակ, լինել երջանիկ

Ոչ թե դառնալ երջանիկ, ոչ թե կառուցել երջանկություն, այլ լինել երջանիկ: Ընդհանուր նպատակները կարեւոր պայման են մարդկանց միավորման համար: Ընդհանուր նպատակը իհարկե տարբեր կարղ է լինել, հիպոտեք վճարել, երեխաներին ոտքի կանգնացնել: Այս բոլորը կարճաժամկետ, ապագային միտված ծրագրերն են, այլ ոչ ներկային : Երջանիկ լինելու նպատակը միշտ արդիական է  և այն իրականանում է ամեն պահ: Հենց այսպիսի դրվածքն է ամրացնում ընտանիքը, այն դարձնում կայուն եւ անխոցելի: Եթե հարաբերություններն ընտանիքում հիմնվում են այդպիսի նպատակի վրա, ապա մարդիկ կարողանում են կանգուն մանլ, Պահպանել վստահությունը, սերը  և ամեն լուսավորը, ինչ կա նրանց միության մեջ:

Ընդունված որոշում, սիրել եւ միասին լինել

Կարելի է խոսել այն մասին, որ մարդկանց միավորում է սերը, համակրանքը, կապվածությունը, կիրքը: Այս բոլորն ամուր ընտանիքի շատ լավ հասկացություններ եւ բաղադրիչներ են: Սակայն այսօր սեր հասկացությունը այնքան է փոխվել, որ մարդկանց մեծամասնությունը չի հասկանում իրականում դա ինչ է: Սերը համալիր է , ծավալուն, սակայն այն հիմնվում է կայացած որոշման վրա: Ասելով «ես սիրում եմ քեզ», պետք է հասկանալ ոչ թե փորի մեջ թռնող թիթեռնիկներ կամ մթագնած գիտակցություն, այլ սեր խոստովանելով դուք ասում եք, «ես ընտրել եմ քեզ եւ որոշում ընդունել սիրել քեզ անկախ Ամեն ինչից »: Սա հի մնական տարբերությունն է: Բանն այն է, որ սիրահարվածությունը, կիրքը, կապվածությունը կենցաղի ծանրության տակ կոտրվում են եւ չեն դիմանում տարիքային փոփոխությունների: Իսկ սերը երբեք չի դադարում, այն հիմնված է կայացած որոշման վրա: Դա կոչվում է հոգիների հարազատություն, այլ ոչ թե երաժշտական ճաշակի,

Համբերություն

Ինչ էլ որ ասեն բոլորը, համբերությունն ամուր ամուսնական միության անբաժան մասն է: Կյանքի ճշմարտությունն այն է, որ գոյություն չունեն կատարյալ մարդիկ: Կատարյալ մարդը երեւակայության արդյունք է, այլ ոչ իրական մարդ, ում հետ կարելի է ամուսնանալ: Մեր եւ մեր զույգերի մոտ կան թերություններ եւ ինչ էլ լինի, ոչ մեկ չի կարող դառնալ կատարյալ: Այս դեպքում օգնության է հասնում համբերությունը: Համբերությունը լռակյաց հնազանդություն չէ եւ տառապանք, այլ գիտակցված որոշում, որը բխում է ընդունումից: Եթե սառը գլխով դատել, առանց զգացմունքների, ապա յուրաքանչյուր մարդու թերո Ւթյուններն, իրականում, մանրուքներ են:

Թիմային ոգի

Ընտանիքը թիմ է, որտեղ մարդիկ միավորված են ընդհանուր նպատակի շուրջ: Ամուր ընտանեկան զույգերն ամեն ինչ անում են թիմային ոգին բռնկելու համար: Կարեւոր պահն այն է, որ ընտանիք-թիմը միավորվում է ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ որոշակի նպատակի հասնելու համար: Թիմը մարդիկ են, միավորված ընդհանուր նպատակով, ովքեր միմյանց չեն դավաճանում, այլ ամեն ինչ անում են միասին առաջ շարժվելու համար: Այս թիմում ոչ մեկ չի հաշվում մյուսի ներդրումը հաջողության մեջ, դրա փոխարեն բոլորը լրացնում են միմյանց:

Նույն արագությունը

Եթե ​​դիտել ընտանեկան կյանքը որպես ճանապարհ, ապա մարդիկ, ովքեր քայլում են դրանով, պետք է շարժվեն նույն արագությամբ: Առաջ շարժվելով ձեռք ձեռքի բռնած այս պայմանը բավականին հեշտ է կատարել: Սակայն եթե ինչ-որ մեկը կանգնում է կամ առաջ է ընկնում եւ նրանց միջեւ տարածությունը մեծանում է, ապա մեծ է միմյանց կորցնելու վտանգը: Այդ պատճառով ամուր ընտանեկան հարաբերությունների գրավականը նույն արագությամբ շարժվելն է: Եթե զույգերից մեկը հոգնել է, ինչը պատահում է նույնիսկ ամենաներդաշնակ հարաբերություններում, երկրորդն իր վրա պատասխանատվություն է վերցնում, որպեսզ շարժը շարունակվի: Երբեմն մենք միմյանց տանում ենք, որպեսզի կանգ չառնենք կամ ընդմիջում ենք անում, որպեսզի իրար հետ շարունակենք: Կարեւորը միասին շարժվելն է:

Ինչպես տեսնում եք, չկա երջանիկ ընտանիքի նույն բաղադրատոմս, սակայն գոյություն ունեն որոշակի պայմաններ, որոնք ձեւավորում են հաջողությունը հարաբերություններում: Ընտանեկան երջանկությունը հաճելի աշխատանք է, եթե իհարկե դրանում կա սեր:

Նյութի աղբյուրը `/ Citylife.am/