Մենք ստեղծագործում ենք, այլ ոչ թե կրկնօրինակում. Գնել Սողոմոնայն

Citylife.am- Ինչպե՞ս ընտրեցիք վարսահարդարի ուղղին:

Գնել– Քանի որ ես շատ քույրերի փոքրիկ եղբայրն էի, նրանք պետք է հերտով իմ հանդեպ ուշադիր լինեին ու շատ ժամանակ համընկնում էր նրանց այցելություը վարսահարդարին: Պրոցեսը երկար ժամանակ ու աշխատանք էր պահանջում, բնականաբար ես տեսնում էի զանանզան կտրվածքներ, սանրվածքներ ու շատ- շատ բիգուդիներով գլուխներ, և այդպես մի քանի տարի: Ընթացքում փոքր քրոջս տիկնիկները վերածվում էին մոդելների, դիմահարդարում էի ֆլոմաստերներով և կտրում նրանց գեղեցիկ ծամերը : Իհարկե հետևանքները ինձ համար ցավոտ էին՝ ապտակներ, անկյուն կանգնել և նմանատիպ սովետական պատիժներ: 8-րդ դասարանը ավարտելուց հետո ամառային արձակուրդները անցկացրեցի իմ քույրերի վարսահարդարի կողքին, սովորեցի մի քանի բան ու սկսեցի մերոնց մազերի վրա պրակտիկա անցկացնել, նրանք գոհ էին ես՝ ոչ: Հետո սովետական բանակում ծառայելուց հետո ես հասկացա, որ պետք է ստեղծագործել ու դա շարունակվում է առ այսօր:

Citylife.am- Վարսահարդարումը Ձեզ համար արվե՞ստ է, թե՞ աշխատանք :

Գնել– Միանշանակ արվեստ է, որովհետև անսահմանափակ ստեղծագործելու հնարավորություն է տալիս:Citylife.am- Ի՞նչ փուլում է գտնվում վարսահարդարումը` Հայաստանում:

Գնել– Դեռ կան փուլեր, որոնց պետք է հասնել, մենք ունենք շատ լավ վարսահարդարներ, որոնց փուլերի վրա ուշադրություն չեն դարձնում: Նախ պետք է ճաշակի փուլին հասցնել, ապա անցնել տրիխոլոգիային: Վարսավիրները պարտավոր են այսս փուլը անցնել, քանի որ մենք գործ ունենք քիմիական նյութերի հետ՝ չմոռանանք այս մասին :

Citylife.am- Մասնակցում ե՞ք սեմինարների, եթե այո, ապա ի՞նչ է այն տալիս Ձեզ:

Գնել- Այո մասնակցում եմ, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մենք նորություններ ստեղծողն ենք ու տարածողն ենք, եթե սեմինարների ժամանակ կիսվում ենք մեր գիտելիքներով, գաղափարներով, նոր ծրագրերով, ապա սեմինարները՝ ընդհանրապես ցանկացած ոլորտում անհրաժեշտ է:

Citylife.am- Ինչն ե՞ք կարևորում վարսահարդարի առանձնահատկության մեջ:

Գնել– Ճաշակը, պատկերացումները և ամենակարևորը՝ պետք է սիրել այս արվեստը և նա կսիրի քեզ:Citylife.am- Գոհ ե՞ք Ձեր ընտրած մասնագիտությունից :

Գնել- Այո, շատ :

Citylife.am- Արդյո՞ք Հայաստանում աշխատելը գոհացնում է Ձեզ :

Գնել- Այո գոհ եմ և ընդհանրապես դժգոհել չի կարելի, առաջինը մենք ենք մեզ կերտում, որպես մասնագետ, եթե չես կարողանում գումար վաստակել քո մասնագիտությամբ, ապա դա քո բացթողումն է, այլ ոչ թե Հայաստանի:

Citylife.am- Իսկ պատահե՞լ է վարսահարդարման մեջ զավեշտալի դեպքեր, օրինակ՝ ականջ կտրել:

Գնել- Ակնջ կտրել ոչ, բայց զավեշտալի դեպքեր շատ են եղել հատկապես ճգնաժամի տարիներին, երբ էլեկտրաէներգիայի պակաս կար՝ գործիքները տաքացվում էր վառարանի վրա և պատահում էր վարսահարդարիչը շատ էր տաքանում դե պատկերացրեք:
Citylife.am- Եղե՞լ է դեպք, երբ Ձեր աշխատանքը չի գոհացրել Ձեզ, և ստիպված եք եղել նորից անել վարսահարդարումը:

Գնել- Այո իհարկե, չէ որ մենք ստեղծագործում ենք, այլ ոչ թե կրկնօրինակում:

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/