Ձեր այսօրվա աստղագուշակը 27.07.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր Ձեզ  կայցելի շատ կենսուրախ և զվարճալի մարդ, Ձեր  ագրեսիան և դյուրագրգռությունը կվերանա առանց որևէ հետքի: Ռոմանտիկ տրամադրություն կունենաք, հնարավոր է  ստանաք ցերեկույթի մասնակցության հրավեր` կազմակերպված ընկերների կամ մի մարդու կողմից, ով Ձեր հանդեպ ունի հատուկ զգացմունքներ:

Ցուլ (21.04-21.05)

     Դուք կարող եք նկատել ավելի շատ, քան կարծում են մի քանիսը: Այսօր կարող են ինչ-որ  հարցեր ծագել: Տվեք այդ հարցերը և տեսեք, թե ինչպես դուրս կգա այդ իրավիճակից պատասխանողը: Հնարավոր է ցանկանան Ձեզ խաբել:

Երկվորյակ (22.05-22.06)

     Ձեզնից նեղացած կողմը  հնարավոր է այսօր պատասխան հարված հասցնի, հնարավոր է՝ այն լինի  բացասական տեղեկություն Ձեր մասին կամ գաղտնի ինտրիգի տեսքով: Օրը կլինի անախորժություններով, անհանգստություններով և անինքնավստահությամբ հագեցված:

Խեցգետին (23.06-23.07)

     Դուք ամենայն հավանականությամբ պատկերացնում եք մոտակա օրերի ծրագրերը և համոզված եք,  որ լինելով փորձառու,  դրանք կարդարացնեն Ձեր սպասումները: Հնարավոր է՝ սխալվում եք, և հենց այդ  փորձառությունն էլ  կարող է չար կատակ անել: Ծրագրերում մի քանի շտկումներ կատարեք:

Առյուծ (24.07-24.08)

     Ամենալավ օրն է ռոմանտիկ և սիրային ժամադրությունների համար: Ուրախ և լուսավոր օր է. այն Ձեզ կբերի բավարարվածություն, ազատ կզգաք առօրյայից: Կլինեն շատ  շփումներ, նվերներ,  հաճոյախոսություններ, մի խոսքով` սպասվում  են հաճելի պահեր:

Կույս ( 25.08-23.09)

    Հնարավոր է այսօր ունենաք  ընտրություն այնպիսի կարևոր խնդրի հետ կապված, որի արդյունքները  կարող են դեպրեսիայի հանգեցնել: Վատատես մի եղեք,  մի տրվեք վատ զգացմունքներին,  գնահատեք  բազմազանությունը:

Կշեռք ( 24.09-23.10)

Կարիերայում սպասվում է առաջխաղացում: Փոփոխականություն սպասվում է ամեն ինչում: Մոռացեք բոլոր կասկածները, եղեք համարձակ, ասեք ոչ կախվածությանը, վախկոտությանը և նյարդայնությանը, որը ժամանակավորապես տեղավորվել է Ձեր հոգում: Ցանկալի չէ վերհիշել անցյալում կատարվածը և մի զղջացեք ոչինչի համար:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր ուշադրություն դարձրեք Ձեր առողջությանը  և հոգևոր վիճակին:  Ցանկալի չէ կարևոր հանդիպումներ նշանակեք: Սակայն, եթե լինեք հյուրընկալ՝ Ձեր տրամադրությունը կբրաձրանա  և կշեղվի առօրյայից

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այսօր Ձեր սիրելին  խնդրանքով կդիմի Ձեզ, որը կլինի Ձեր համար  հեշտ, բայց նրա համար շատ կարևոր: Ամեն դեպքում աշխատեք կատարել նրա խնդրանքը, այն Ձեզնից չի պահանջի  ոչ  ֆիզիկական և ոչ էլ  բարոյական  ուժեր: Գլխավորը, որ դա  անկեղծորեն կատարված   լինի:

Այծեղջուր (23.12-20.01)

     Եթե պատրաստվում եք գնումների, ապա կատարեք այսօր: Օրը բարենպաստ է նոր  ձեռքբերումների և ֆինանսների ներդրման համար: Թույլ տվեք Ձեզ չծրագրված ծախսեր: Օրինակ`թարմացրեք զգեստապահարանը կամ էլ գնեք դուր եկած գիրքը: Երեկոն նվիրեք երեխաներին, նրանց առաջարկեք միասին խաղալ, հիշեք Ձեր մանկությունը:

Ջրհոս (21.01-19.02)

     Բարենպաստ օր է կոլեկտիվ միջոցառումների և  ֆիզիկական վարժությունների համար: Հնարավոր է` ակտիվ հանգիստ անցկացնեք  բաց երկնքի տակ: Մտերիմ բարեկամների  և երեխաների հետ կապված խնդիրրները կպահանջեն Ձեր ուշադրությունն ու միջամտությունը: Չեն բացառվում չնախատեսված ծախսեր:

Ձուկ (20.02-20.03)

     Կարող է հանդիպեք բավականին լուրջ  ֆինանսական դժվարությունների: Այսօր ցանկալի չէ ընտանեկան բյուջեի հետ կապված խնդիրներ լուծել:Կլինեք գործունյա և եռանդուն, նույնիսկ` չափիչ դուրս , ինչն էլ կզարմացնի շրջապատող մարդկանց: Հնարավոր է` ընտանիքի մեծահասակ  անդամների հետ անախորժություներ լինեն:Աշխատեք համբերատար լինել երեխաների հանդեպ. Ձեր նկատողությունները կարող են բացասական ազդեցություն թողնել նրանց վրա: