Ձեր այսօրվա աստղագուշակը 26.07.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Զգացմունքների սրացում է սպասվում, այսօր կլինեք անսովոր անկեղծ սիրո դրսևորումների մեջ: Ձեր խոսքերը կօգնեն հասկանալ սիրելիին, թե նա ինչքան թանկ է Ձեզ համար, անկրկնելի, անփոխարինելի և որքան է Ձեր կապվածությունը նրա հանդեպ:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր հիանալի օր է ճամփորդությունների, շփման, նոր ծանոթությունների, ցանկացած մշակութային և գործնական երեկույթներին մասնակցելու համար: Հնարավորություն կունենաք կառուցել սիրային հարաբերություններ, ինչն էլ կլավացնի կյանքը և կունենաք այն հարաբերությունները, որոնց մասին այդքան երազում էիք:

Երկվորյակ (22.05-22.06)

     Օրը կանցնի հաճույքներով լի, հնարավոր է վերադարձնեն պարտքերը և ձեռք բերեք ցանկալի իրեր: Ամեն կերպ խուսափեք ֆինանասական գործունեությունից և շրջանցեք բոլոր օրինախախտությունները նույնիսկ` ամենամանրերը: Հակառակ դեպքում հետևանքները կարող է լինեն շատ լուրջ:

Խեցգետին (23.06-23.07)

     Ձեր կատարողական արվեստը կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր: Գտեք եղանակներ կիսելու այն շրջապատի հետ: Դա կարող է հանգեցնել  նոր ընկերությունից սկսած մինչ նոր աշխատանքի անցնելուն, եթե, իհարկե, կարողանաք ձիշտ դասավորել խաղաքարտերը:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր Ձեր զգացմունքային լարվածությունը կարող է հասնել իր գագաթնակետին: Մի զսպեք Ձեզ` սխալները և ավելորդ ջղայնությունը թույլ կտան կողքից ինքներդ Ձեզ քնադատաբար նայել և ժամանակ առ ժամանակ փոխել Ձեր կռվարար բնավորությունը:

Կույս ( 25.08-23.09)

      Ձեր ամուսինը կամ զուգընկերը կարող է Ձեզ զարմացնել չարդարացված ծախսումներով: Տեղի ունեցած փոփոխությունները ազդեցություն կունենա նաև Ձեր ներաշխարհի և արաքին դրսևորումների վրա: Խուսափեք  ձանձրալի և վատ տրամադրությամբ մարդկանցից, աշխատեք ավելի շատ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր լավատեսորեն են նայում ապագային:

Կշեռք ( 24.09-23.10)

     Ապշեցուցիչ, թարմ և գրավիչ լինելու ցանկությունը Ձեզ կստիպի էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել Ձեր արտաքին տեսքին, քան այլ գործերին: Մի անջատեք հեռախոսը` մեծ անակնկալների  հնարավորություններ կան:

Կարիճ (24.10-22.11)

     Օրը իր հետ հաջողություններ կբերի հեռավոր ճանպարհորդություններում կամ այն գործերում, որոնք տեղի են ունենում տանից հեռու: Մեծ հաջողություններ են սպասվում  մոռացված և հանգած հարաբերությունները վերականգնելու փորձերում:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այսօր կլինեք ակտիվ և նախաձեռնություններով լի այն գործերի հանդեպ, որոնք միշտ թողնում էիք  հետագային: Ձեր գործնեությունը կլինի արդյունավետ, այնպես որ անցեք գործի:

Այծեղջուր (23.12-20.01)

     Անհապաղ սկսեք բարելավել հարաբերությունները ամուսնու հետ, ավելի շատ ուշադիր եղեք նրա հանդեպ, ցուցաբերեք քնքշություն,  հոգ տարեք նրա հոգեկան հանգստության համար: Ոչ մի տհաճ բան` միայն հեմեղ ուտեստներ և ուրախություն:

Ջրհոս (21.01-19.02)

     Ձեզ ամբողջ սրտով համակրում են իրական և գաղտնի երկրպագուները, սակայն այդ ամենը Ձեզ ձանձրացրել է, և Դուք նախընտրում եք մնալ տանը միայնության մեջ: Այսօր հոգեհարազատ և ջերմ հարաբերությունների օր է:

Ձուկ (20.02-20.03)

     Հաճելի իրադարձությունները բարեկամների կամ ընկերների կյանքում շփվելու և կորցված կապերը վերկանգնելու հնարավորություն կպարգևեն: Սպասվում է անսովոր ուժերի և էներգիայի այցելում, լավ սկիզբ կունենաք  ինքներդ Ձեզ կատարելագործելու համար: