
Կրավ Մագան ինքնապաշտպանության եւ ձեռնամարտի համակարգ է, որը ստեղծված է մարտական փորձի հիման վրա, ագրեսիայի պայմաններում այն կիրառելու համար: Կրավ Մագայի հիմնական և գլխավոր առավելությունն այն է, որ բոլոր ինքնապաշտպանական հնարքները կիրառելի են իրական պայմաններում և իրավաչափ են : Citylife.am- ի զրուցակիցն է Կրավ Մագա Հայաստանյան ֆեդերացիայի ինստրուկտոր Հրանտ Քոթանջյանը:
Citylife.am- Ի՞նչ է ներկայացնում իրենից Կրավ Մագան, և ովքեր կարող են զբաղվել այս համակարգով:
Հրանտ – Կրավ Մագան սպորտաձև և մարտարվեստ չէ, այս ամենի մեջ չկա արվեստ, գլխավոր նպատակն է բոլոր հնարավոր իրավաչափ միջոցներով ինքնապաշտպանվել: Դահլիճ մուտք գործելիս անմիջապես աչքի է զարնվում մեր կագախոսը «Բարի գալուստ իրականություն», բայց այս իրականությունը յուրաքանչյուր անհատ տարբեր է ընկալում: Իսկ իրականությունը ընդամենը մեկն է, ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: մենք մեր մարզվողներին սովորեցնում ենք իրավաչափ ինքնապաշտպանվել: Այսօր տարբեր մարտարվեստներում սովորեցնում են երեխաներին, ինչպես կռվել և մարդ ծեծել, իսկ մենք սովորեցնում ենք ինք նապաշտպանվել, որովհետև ինքնապաշտպանությունը և կռիվը հակադարձ բեւեռներ են: Ձեզ հետ կռվելու և մարմնական վնասվածքներ պատճառելու համար կարող եմ ենթարկվել քրեական պատասխանատվության:
Citylife.am- Գիտենք, որ Կրավ Մագան ինքնապաշտպանության և անվտանգության ձեռնամարտերի համակարգ է, որը գալիս Իսրայելից և բոլոր երկրներում լայն զարգացում ունի և կիրառվում է հատկապես օրինապահ կառույցներում, իսկ ե՞րբ սկսվեց կիրառվել այս համակարգը Հայաստանում:
Հրանտ– Հայաստանում Կրավ Մագան մուտք գործեց 5-ից 6 տարի առաջ: Այն ժամանակ եթե մեր մասին գիտեին շատ քչերը, այժմ գիտեն 10-ից 6-ը: Մարդիկ մեզ մոտ հաճախելով կարճ ժամանակահատվածում զգում են էֆեկտիվություն և դրական փոփոխություններ: Մենք աշխատում ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր մարզվողները Կրավ Մագայում զգան ինչպես իրենց ընտանիքում, դրանով իսկ մեզ ճանաչողների շրջանակը օր օրի ավելի է մեծանում:
Citylife.am- Կրավ Մագայի ինչպիսի՞ ուղղություններ կան և ո՞ր ուղղություններն են Հայկական համակարգում հիմնականում կիրառվում :
Հրանտ- Կրավ Մագան ունի 5 հիմնական ուղղություն:
1. Ռազմական նշանակություն ունեցող ստորաբաժանումների համար նախատեսված տեխնիկաներ, որոնք օգտագործվում են թշնամու ոչնչացման համար:
2. Իրավապահ մարմինների համար նախատեսված տեխնիկաներ: Այդ տեխնիկաների նպատակն է հանցագործին զինաթափել, ձեռբակալել և տեխնիկապես գրագետ ուղեկցել համապատասխան բաժին:
3. VIP-ի պաշտպանություն: Այս ոլորտի հիմնական նպատակն է երրորդ անձի պաշտպանությունը, որը հիմնականում սովորեցնում են թիկնապահներին և անվտանգության աշխատակիցներին: Քաղաքացիական մարդկանցից շատերը սովորում են, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց հարազատներին:
4. Ավիացիոն անվտանգություն, այս ոլորտը նախատեսված է այն մասնագետների համար ովքեր պատասխանատու են չվերթը անվտանգ իրականացնելու համար:
5. Քաղաքացիական անձանց համար նախատեսված տեխնիկաներ:
Գաղտնիք չէ, որ այսօր մարդիկ ավելի դյուրագրգիռ են և հեշտ է նրանց հունից հանելը: Իրականությանը պետք չէ նայել վարդագույն ակնոցներով:
Կրավ Մագան բոլոր կայուն մարտարվեստներից լավագույն հնարքների հավաքածու է, որտեղ մարզվողները հատուկ մեթոդաբանությամբ արագ են հասնում արդյունքի: Օրինակ, եթե ես ցանկություն ունեմ տիրապետել որևէ մարտարվեստի, ապա այն ինձանից կխլի 10-ից 15 տարի, իսկ Կրավ Մագայում արդյունքները արագ են տեսանելի դառնում: Մենք սովորեցնում ենք ինքնապաշտպանվել իրավաչափ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան:
Citylife.am-Ո՞րն է Կրավ Մագայի կարգախոսը:
Հրանտ– Համաշխարհային մակարդակով Կրավ Մագան ունի 2 կարգախոս՝ «Մի եղի՛ր զոհ», «Բարի գալուստ իրականություն»: Առաջին հերթին մեր մարզվողը հրաժարվում է զոհի հոգեբանությունից: Այսինքն՝ սովորում է կառավարել իր հույզերն էքստրեմալ իրավիճակում: Բարի գալուստ իրականություն ասելով հասկանում ենք , որ իրական կյանքում չկան կանոններ և պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակից բարդությունները հաղթահարելով դուրս գալ:
Citylife.am-Հրա՛նտ ,Կրավ Մագայով ավելի շատ տղամարդիկ ե՞ն հետաքրքրված, թե՞ կանայք:
Հրանտ- Սկզբնական շրջանում ավելի շատ հետաքրքրված էին տղամարդիկ, բայց հետագայում տենդեցը փոխվեց: Մարդիկ պարզ պատկերացում կազմեցին Կրավ Մագայի գործելակերպի մասին, սկսեցին հետաքրքրվել կանայք և աղջիկները, այժմ մարզվողների գրեթե 60%-ը կազմում են իգական սեռի ներկայացուցիչները, որոնք հասկացել են, որ, ձեռք բերելով գեղեցիկ մարմին, նաև անհրաժեշտ է այն պաշտպանել իմանալ:
Citylife.am- Կրավ Մագայի միջոցով կանայք կարող ե՞ն նիհարել և ունենալ իրենց երազած գեղեցիկ կազմվածքը:
Հրանտ– Պարտադիրր չէ, որ նիհար լինելը դիտվի գեղեցիկ , որովհետև ամեն մարդ ունի իր ինդիվիդուալ կառուցվածքը և գեղեցիկի չափանիշները: Մենք նրանց օգնում ենք համապատասխան պարապունքների և ցուցումների շնորհիվ ձեռք բերել այն կառուցվածքը, որը նրանց կդարձնի գեղեցիկ և կանացի:
Citylife.am- Օրական քա՞նի ժամ կարող են մարզվել և որքան ժամանակ է հարկավոր,որ արդյունքները տեսանելի լինեն:
Հրանտ-Մարզումների ինտենսիվությունն ընտրվում է տարիքային ցենզը հաշվի առնելով: Հիմնականում 1,5-ից մինչև 2,5 ժամ տևողությամբ, նաև կախված է պարապունքի տեսակից և ծանրաբեռնվածությունից: Լինում են, որ ժամերը ավելի սեղմ են լինում, որպեսզի օրգանիզմը կարողանա ճիշտ աշխատել և զարգանալ: Կրավ Մագան հատուկ մեթոդաբանության շնորհիվ մարդուն սեղմ ժամկետում բերում է հատուկ պատրաստականության:
Citylife.am-Եթե մարդիկ զբաղվում են ԿրավՄագայով, ինչ-որ մշակված սննդակարգ գոյություն ունի, թե՛ ոչ:
Հրանտ– Առողջ և ճիշտ սնվել յուրաքանչյուրիս է անհրաժեշտ: Մարզվողի ցանկության դեպքում Կրավ Մագա Հայաստանում կազմվում է տվյալ անձի համար ինդիվիդուալ սննդակարգ՝ կախված վերջինիս ապրելակերպից:Citylife.am- Հրա՛նտ ,եթե մարզային բնակչությունը ցանկություն ունենա զբաղվել Կրավ Մագայով, արդյո՞ք մարզերում գործում են համապատասխան ակումբներ:
Հրանտ- Ներկա պահին չեն գործում, բայց ցանկացողները շատեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մեր նպատակն է՝ Հայաստանում տարածել այս համակարգը և հատկապես հասանելի դարձնել սահմանամերձ բնակչությանը: Այդ իսկ պատճառով պարբերաբար անցկացնում ենք սեմինարներ, դասընթացներ, որի տեսազեկույցները կարողեք տեսնել մասմեդիայում: Դպրոցներ բացելը լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում, իսկ Կրավ Մագայի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է և չի կարող այդ ամենը կազմակերպել առանց համապատասխան աջակցության: Եթե կգտնվեն բարի կամք դրսևորող բարերարներ և մեզ կտրամադրեն տարածքներ, ապա մենք մեծ սիրով կտրամադրենք՝ գիտելիքներ, տեխնիկական կազմ, գույք և այլն: Մեկս մյուսին օգնելով՝փորձենք օգտակար լինել մեր սահմանամերձ բնակավայրերին:
Citylife.am- Ֆեդերացիան ինչպիսի՞ միջոցառումներ և սեմինարներ է կազմակերպում, որպեսզի Կրավ Մագան հասանելի դարձնի քաղաքացուն :
Հրանտ– Հաճախակի ենք նման միջոցառումներ կազմակերպում տարբեր թեմատիկաներով, որոնցից են՝ ինքնապաշտպանություն հասարակականսննդիև ժամանցի վայրերում(ռեստորան, փաբ և այլն), այգիներում և նմանատիպ այլ վայրերում: Կազմակերպում ենք ինքնապաշտպանություն մեքենայում և հասարակական տրանսպորտում, քանի որ հիմա շատ տարածված են գողությունները: Բացի վերը նշվածներից կազմակերպում ենք նաև ինքնապաշտպանության միջոցառումներ ջրում: Միջոցառումների ժամանակ նկատվում է մասնակիցների աճ, որովհետև նրանք զգում են դրա անհրաժեշտությունը և օգտակարությունը: Կրավ Մագայում մրցումներ չկան, սիրողը չի կարող գալ դիտել ի՞նչպես են երկու Կրավեր իրենց ուժերը չափում, այլ կազմակերպվում է ուսուցողական սեմինարներ, դասընթացներ և ինքնապաշտպանական շատ միջոցառումներ:
Citylife.am- Շնորհակալե՛մ, Հրանտ բազմաբնույթ տեղեկությունների և հետաքրքիր զրույցի համար:
Հարցազրույցը` Տաթև Մուշեղյանի / Citylife.am/
Լուսանկարները` Տիգրաննա Սարգսյանի / Citylife.am/