Աստված է կամեցել, որ ես այսպես լինեմ և տարբերվեմ իմ հասակով. Արշավիր Գրիգորյան

Ամեն բան արվում է նորմալ մարդկանց համար` կահույքը, բնակարանը, հագուստը և այսպես շարունակ…
Անհարմարություններ պատճառելով բարձրահասակներին: Սեղանները չափազանց ցածր են, ամբիոնները փոքր, յուրաքանչյուրն իր չափի մեջ։ Իսկ այ խոհանոցային մակերեսը ցածր ու կարճ: Ստանդարտ պայմանների մեջ նրանք հաղթահարում են տարատեսակ խնդիրներ: Այս ամենի մասին և ոչ միյայն Citylife.am-ը խոսեց Հայաստանի ամենաբարձրահասակ քաղաքացու՝ Արշավիր Գրիգորյանի հետ:

Citylife.am- Արշավիր, ինչպես ե՞ք հաղթահարում դժվարությունները` կապված Ձեր հասակի հետ։

Արշավիր– Նախ ասեմ, շատ հպարտ եմ, որ բարձրահասակ եմ: Դե այս կյանքում գրեթե հեշտ բան չկա, ամեն ինչն էլ իր բարդությունն ունի,առավելևս իմ պարագայում։ Աշխատում եմ ինչքան հնարավոր է զերծ մնալ ցածր տեղերից, քիչ օգտվել մեքենաներից, երկար ճանապարհ չգնալ մեքենայով, հաճախակի օգտվում եմ ավտոբուսներից, քանի որ ավելի հարմար է:

Citylife.am- Երբևէ ցանկություն չի՞ առաջացել լինել ցածրահասակ:Գուցե կյանքն այլ ընթացք ստանար:

Արշավիր– Իհարկե չեմ ցանկացել: Աստված է կամեցել, որ ես այսպես լինեմ տարբերվեմ իմ հասակով: Ճիշտն ասած ինձ չեմ պատկերացնում ցածրահասակ «ժպտում է», իսկ ինչ վերաբերվում է կյանքի այլ ընթանցքին՝ եթե չլինեի Հայաստանի ամենաբարձրահասակ տղան, գուցե այսօր Եվրոպայում չգտնվեի:Citylife.am- Դրական կամ բացասական կարծիքներին ինչպե՞ս եք վերաբերվում, հաշվի առնո՞ւմ եք:

Արշավիր– Դե բնական է ամեն մարդ մի ձև է արձագանքում, մի ժամանակ շատ էի նեղվում, բայց հիմա սովորական է դարձել։ Բացասական կարծիքներին,ուղակի պատասխանում եմ «Դուք ձեզ նայեք», կարծում եմ դրանից ավել բան ասելն անիմաստ է:

Citylife.am-Բնավորությամբ բռնկվող եք՞։

Արշավիր– Բնավորությամբ շատ հանգիստ մարդ եմ, բայց եթե բարությունս չարաշահվում է դա արդեն մեկ այլ խնդիր է:

Citylife.am- Ձեր հասակի հետ կապված կարո՞ղ եք մի հետաքրքիր դեպք պատմել:

Արշավիր– Այո հասակիս հետ կապված կա մի հետաքրքիր դեպք։ Երբ Հայաստանում աշխատում էի որպես փրկարար, որոշ երեխաներ ցանկանալով ինձ տեսնել` զանգում են 911 ու ասում, որ տվյալ հասցեում հրդեհ է: Այդ օրը լինելով իմ հանգստյան օրը խմբի տղաներ են հասնում դեպքի վայր ու տեսնում, որ հրդեհ չկա: Երեխաներն ասել են` այդպես ենք արել, որ Արշավիրին տեսնեինք:

Citylife.am- Եթե հնարավորության ունենաիք, ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։

Արշավիր– Արտաքնումս` երևի թե ոչինչ, թող լինի այնպես ինչպես որ կա:Citylife.am- Զգացողությունները ինչպիսի՞ն են, երբ տեսնում եք մեկ այլ բարձրահասակ մարդու։

Արշավիր-Դե ճիշտն ասած ինձանից բոյով մարդու չէի պատկերացնում, մինչև որ չտեսա:Զարմացած էի՝ ինձ համար շատ անսովոր էր, չնայած նրան, որ մի քանի սանտիմետրի տարբերություն էր: Հետո սովորական դարձավ, համակերպվեցի:

Citylife.am- Ի տարբերություն շատ մարդկանց, Ձեր հասակի շնորհիվ դուք կարող եք բազմաթիվ սպորտաձևերում հաջողություններ գրանցել։ Որևէ սպորտաձևով զբաղվել ե՞ք։

Արշավիր– Բոքսով ու բասկետբոլով եմ զբաղվել մի քանի ամիս: Սպորտում ինձ համար մի քիչ դժվար է այս հասակիս, միշտ շարժման մեջ պետք է լինես: Ավելի հետաքրքիր է ինձ համար ֆիլմերում նկարահանվելը:Citylife.am -Ձեզ ճանաչում են նաև հեռուստաէկրաններից,նկարահանվել եք` ֆիլմերում,հումորային նախագծերում,առաջարկները ինչպե՞ս էիք ստանում։

Արշավիր– Ամեն ինչ սկսվեց Թաքնված Տաղանդ պրոեկտից, մասնակցելով նախագծին հետագայում գրանցվեցի քաստինգ ստուդիայում, ու այդպես էլ քիչ֊քիչ առաջարկներ եղան և ճանաչում ձեռք բերեցի: Գրանցվելով նաև Դյուցազնագրքում:

Citylife.am- Արշավիր ինչպիսին ե՞ք պատկերացնում Ձեր կնոջը, ի՞նչ հատկություններ պետք է ունենա։

Արշավիր-Նախ մարդ լինի, ընդունի ինձ այնպես ինչպես որ կամ: Լինի խելացի, բարի, հոգատար, հավատարիմ, ժպտերես, մի քիչ էլ բոյով «ժպտում է»:Citylife.am-Ձեր երեխաներին ևս բարձրահասակ եք՞ պատկերացնում։

Արշավիր-Դե բնական է, կարծում եմ՝ պիտի պապաիյն նման լինեն:

Citylife.am-Արդեն երեք տարի է, ինչ գտնվում եք Ֆրանսիայում, հեշտ եք՞ յուրացրել լեզուն։

Արշավիր-Ֆրանսերենը շատ բարդ լեզու է, խոսել հնարավոր է կարողանաս, բայց գրելն ու ուղղագրությունը շատ բարդ է: Ճիշտ է իմացածս այնքան էլ սրտովս չէ, բայց կարողանում եմ մարդկանց հետ շփվել, քիչ֊քիչ ամեն բան իր տեղը կնկնի:

Citylife.am-Մասնագիտությամբ ֆինանսիստ եք, սակայն չեք աշխատել այդ մասնագիտությամբ։ Այժմ անվտանգության աշխատակից եք Ֆրանսիայում, հետաքրքիր է, կյանքում ի՞նչ աշխատանք չեք կատարի։

Արշավիր– Թվերի հետ կապված, ամեն բան հետաքրքրել է միշտ։ Առաջին աշխատանքս վաճառող եմ եղել սուպերմարկետում հետո պահակ, անվտանգության աշխատակից, և վերջում փրկարար: Չեմ կարող ասել, թե ինչ աշխատանք չեմ անի երբեք: Կապրենք կտեսնենք:

Citylife.am- Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ հայրենիք։

Արշավիր– Ինչքան հնարավոր այստեղ կմնամ, քանի որ այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, բայց ամեն տարի կաշխատեմ գալ իմ երկիր հարազատներիս կարոտն առնելու:

Հարցազրույցը՝ Մարիամ Սուքեյանի/Citylife.am/