Շլացուցիչ տեսք ունենալու մի քանի խորհուրդներ

Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն առանց թանկարժեք կոսմետիկայի և կոսմետոլոգների վրա աստղաբաշխական միջոցներ ծախսելու շլացուցիչ տեսք ունենալ:

1. Դեմքի մարմնամարզություն
Դեմքի մկանների մարմնամարզությունը կարող է զգալիորեն բարձրացնել մաշկի տոնուսը և մի քանի տարով հետաձգել կնճիռների առաջացումը: Սովորություն դարձրու այդ վարժություններն անելը:
Առաջին վարժություն. միջնամատերը դնելով այտերին՝ դրանք վեր բարձրացրու ժպիտ ստանալով, հետո վերադարձրու ելման դիրք: Երկրորդ վարժություն. ցուցամատերով բարձրացրու հոնքերդ, կողք տար և վերադարձրու ելման դիրք: Օրական 5 րոպեն կապահովի հրաշալի արտաքին տեսքդ:

2. Քսուքը շրջանաձև շարժումներով քսել
Դեմքի քուքը քսիր շրջանաձև շարժումներով կենտրոնից դեպի ծայր, այդ դեպքում շատ լավ լիմֆոդրենաժ կանես և կազատվես այտուցներից:

3. 2 սևաներկ օգտագործել
Խորհուրդ ենք տալիս 2 տարբեր երանգների սևաներկ գնել՝ սև վերևի թարթիչների համար և դարչնագույն՝ ներքևի: Այդպես հայացքդ ավելի բնական և բաց կդարձնես:

4. Նախ՝ սանրվածք, ապա՝ դիմահարդարում
Սանրվածքի դեպքում մազերը ճիշտ կհարմարվեն դեմքին: Ուստի նախ պետք է մազերը հարդարել, հետո՝ դեմքը:

5. Մոռանալ արհեստական թարթիչների մասին
Թարթիչներին ցանկալի ծավալ հաղորդելու շատ ժամանակակից միջոցներ կան:
6. Դեմքի խոզանակ ձեռք բերել
Այն կօգնի լավագույնս մաքրել մաշկդ, թարմացնել և խնամված դարձնել:

7. Շրթներկի գույնը փորձիր մատիդ վրա, ոչ թե դաստակիդ
Դաստակի և ափերի մաշկի վրա շրթներկն ավելի դեղին և բաց գույն է ունենում, ինչը շատ է դժվարացնում իդեալական երանգի ընտրությունը: Ավելի ճիշտ ընտրության համար շրթներկը մատիդ բարձիկի վրա փորձիր:

8. Չոր շամպուն ձեռք բերել
Մեկ րոպեում ոչ թարմ մազերի խնդիրը լուծելու բնական միջոց է:

9. Ներկիր թարթիչներիդ արմատները
Թարթիչներիդ արմատները սև մատիտով ներկելու դեպքում դրանք ավելի խիտ և ծավալուն կերևան:

10. Հոնքերդ դեպի վեր սանրիր
Այդպես կարելի է հայացքն ավելի բաց դարձնել, հոնքերն էլ բնական տեսք կունենան:

11. Ուսերիդ օծանելիք ցանիր
Այդպես բույրն ավելի վառ կլինի, օծանելիքի բույրը սուր չի լինի մոտ շփման դեպքում:

12. Թափանցիկ փխրուն դիմափոշի ընտրիր
Կարծես դա դիմահարդարումը ֆիքսելու և անցանկալի փայլից ազատվելու լավագույն միջոցն է:

13. Մոռացիր բաց գույնի կոնսիլերի մասին
Այն չի քողարկի թերությունները, այլ դրանց նկատմամբ ուշադրություն կգրավի: Կոնսիլերի տոնը պետք է ճշգրիտ համապատասխանի տոնային քսուքի տոնին:

14. Մազերդ ճիշտ փաթաթիր
Մազերը պետք է փաթաթել դեմքից դեպի դուրս ուղղությամբ: Դա դիմագծերն ավելի բաց կդարձնի, սանրվածքը՝ նորաձև:

15. Սառցարանում սառույց պահիր
Առավոտյան դեմքի մերսումը սառույցի կտորով մաշկը թարմ և փայլուն կդարձնի: Դիմահարդարումն ավելի հարթ կլինի, ավելի երկար կմնա:

Նյութը՝ Լիլիթ Բաբայանի/Citylife.am/