Ինձ համար առաջնայինը մաշկն է, երկրորդը` ճշգրիտ շուրթերը. Աշխեն Կոստանդյան

Citylife.am- Ինչպե՞ս եղավ մուտքը դեպի դիմահարդարման աշխարհ:

Աշխեն– 18տարեկանից զբաղվում եմ դիմահարդարի մասնագիտությամբ: Պետք է ընդունվեի համալսարան , սակայն այդ տարի հնարավոր չեղավ, իսկ մինչև հաջորդ տարվա ընդունելության քննությունները ` ես արդեն աշխատում էի այս ոլորտում: Սկզբնական շրջանում նաև զբաղվում էի հոնքերի և մաշկի խնամքով, բայց հետագայում հասկացա, որ ինձ առավել է դիմահարդարման աշխարհը:

Citylife.am-  Բավականին երկար ժամանակ է ինչ այս ոլորտում եք, այդ ընթացքում ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

Աշխեն– Նախ կցանկանայի նշել, որ դիմահարդարումը կարող ենք, որպես առանձին մասնագիտություն համարել: Նաև մասնակցել եմ միջազգային մրցույթների: 2011թվականին մասնակցելով աշխարհի առաջնության մրցույթին ` զբաղեցրեցի 4-րդ հորիզոնականը: Մրցույթին մասնակցում էին շուրջ 80 երկրի ներկայացուցիչներ:
Citylife.am-  Քանի որ, բավականին շոգ է, ինչ՞ խորհուրդ կտաք աղջիկներին` ինչպե՞ս ճիշտ դիմահարդարվել :

Աշխեն– Խորհուրդ կտամ մաքսիմալ քիչ դիմահարդարվել: Նախ մի փոքր արևայրուքը միշտ գեղեցկացնում է տեսքը և ազատում բազմաթիվ մաշկային խնդիրներից և ավելի փայլուն, ջրային փայլով և ավելի թաց կրեմներից օգտվել: Ամռան այս շոգ եղանակին խորհուրդ կտամ հրաժարվել սև գույնից, քանի որ այն անընդատ տանում է դեպի երեկոյան դիմահարդարում: Citylife.am- Դիմահարդարման մեջ, որո՞նք են այս տարվա թրենդային գույները:

Աշխեն- Ամենաթրենդայինը համարվում է կրակագույնի բոլոր երանգները:

Citylife.am- Գործածու՞մ եք արդյոք թրենդային գույներ Ձեր աշխատանքներում, թե՞ դա կախված է ` հաճախորդի ցանկությունից:

Աշխեն– Եթե հնարավորությունը ինձ է տրված, ապա միանշանակ գործածում եմ՝ հաշվի առնելով ընհանուր տեսքը : Միշտ փորձում ենք գտնել ոսկե միջինը:

Citylife.am- Ըստ Ձեզ , ո՞րն է կնոջ դեմքի այն հատվածը, որն ավելի գրավիչ և գեղեցիկ է դարձնում կնոջը:

Աշխեն– Իմ կարծիքով բոլոր դիմահարդարներն էլ ունեն իրենց կողմից սիրված դեմքի հատվածը: Ինձ համար առաջնայինը մաշկն է, երկրորդը ճշգրիտ շուրթերը: Բայց, որպես դիմահարդար նաև հասկանում եմ, որ առաջինը մարդկանց հանդիպում ենք հայացքով և չենք կարող զիջել աչքերի արտահայտությունը: Այսինքն ստեղծում ենք մի հայացք, որը ամբողջ ընթացքում կտպավորվի դիմացինի հիշողության մեջ:

Citylife.am- Կնշե՞ք այն երեք կարևորագույն դիմահարդարման միջոցները, առանց որի չեք կարող ստանալ գոհացուցիչ արդյունք:

Աշխեն– Չեմ կարող աշխատել առանց` շուրթերի բալզամի , տոնային կրեմների և տուշի:

Citylife.am- Արտասահմանյան դիմահարդարներից ու՞մ կնշեք , որոնց աշխատանքները գնահատում եք բարձր որակի:

Աշխեն– Կառանձնացնեմ Nikkie-ին, ով տեխնիկապես շատ գրագետ է աշխատում, Mario-ին ով գրագետ աշխատում է դեմքի մաշկի հետ և Alcantara-ին, ով ունի արևելյան ոճ: Citylife.am- Արտահայտություն, որը շատ եք սիրում գործածել:

Աշխեն– Քանի որ , այս արտահայտությունը շատ եմ կիրառում առօրյաում:’

Citylife.am- Ազատ ժամանակը նվիրում եք…

Աշխեն– Մասնագիտական նոր բաներ սովորել համացանցից:

Citylife.am- Դասակա՞ն, թե՞ սպորտային հագուստ եք նախընտրում :

Աշխեն– Դասական, քանի որ աշխատանքը թելադրում է, որպեսզի լինել միշտ ներկայանալի տեսքով: Չնայած նրան, որ դասական հագուստով բարդ է աշխատել:

Citylife.am- Ինչի՞ց ֆոբիա ունեք:

Աշխեն– Առհասարակ վախեր չունեմ, միայն վախենում եմ կոկորդիլոսներից:

Citylife.am- Սիրու՞մ եք նվիրել, թե՞ ստանալ նվերներ:

Աշխեն– Առավել նախընտրում եմ նվիրել:

Citylife.am- Ին՞չ կցանկանայիք…

Աշխեն– Կցանկանայի, որ մարդիկ սկսեն դիմահարդարումը ընկալելարվեստի տեսանկյունից և ես ինքս էլ այդպես եմ անում: Կցանկանամ, որ այս ասպարեզում ավելանան բարձր որակի մասնագետներ, որպեսզի այս ասպարեզում էլ ավելի առաջնըթաց գրանցենք:

Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/