
Ձեզ ենք ներկայացնում ամենատարածված սնահավատություններն ու դրանց ծագումը։ Հավատու՞մ եք արդյոք վատ նշաններին թե ոչ, ամեն դեպքում ձեզ կհետաքրքրի, թե որտեղից են դրանք առաջացել։
1. Չի կարելի ոչինչ անել ուրբաթ 13-ին
Սարսափելի ուրբաթ 13-ի հանդեպ հավատը ենթադրաբար գալիս է Հին Կտակարանի ազատ մեկնությունից։ Իբր թե հենց այս օրն է Կայենը սպանել իր եղբորը՝ Աբելին։ Ժամանակի հետ այս լեգենդը էլ ավելի աճեց ու վերաիմաստավորվեց՝ դարձնելով 13 թիվը աղետների ու դժբախտությունների նշան։
2․ Չի կարելի ինչ-որ բան փոխանցել մուտքից այն կողմ
Բանն այն է, որ հին ժամանակներում նախնիների աճյունների մոխիրը թաղվում էր մուտքի տակ, և նրանց անհանգստացնելը, իրենց վրայով ինչ-որ բան փոխանցելով, համարվում էր ծայրահեղ վտանգավոր։ Հենց այդ պատճառով էլ չի կարելի նաև նստել տան մուտքի վրա, որը մինչև հիմա համարվում է երկու աշխարհների՝ ողջերի և մահացածների աշխարհների սահմանը։
3. Եթե առջևովդ սև կատու է անցել, դժբախտության ես բախվելու
Միջին դարերում հաճախ սև կատուները հայտնվում էին ձիավորների առջև, ինչի պատճառով ձին խրտնում էր և ձիավորն ընկնում էր։ Հենց դա էր պատճառը, որ այդ կենդանիներին սկսեցին մեղադրել չար ուժերի հետ կապի մեջ։
4. Չի կարելի ժամացույց նվիրել
Նույնիսկ 21-րդ լուսավորյալ դարում ժամացույցը համարվում է անցանկալի նվեր։ Իսկ ինչու՞։ Սա գալիս է Չինաստանից, որտեղ ժամացույց նվեր ստանալը համարվում է թաղման հրավեր։
5. Չի կարելի նշել քառասունամյակը
Այս սնահավատությունը ամենայն հավանականությամբ կապված է այն բանի հետ, որ քառասուն թիվը շատ մշակույթներում ծիսային թիվ է համարվում։ Այն հաճախ է հանդիպում Աստվածաշնչում․Մովսեսը քառասուն տարի հրեաներին տանում էր անապատով,Մեծ ջրհեղեղը տևեց քառասուն օր, մկրտությունից հետո Քրիստոսը քառասուն օր անցկացրեց անապատում և այլն։ Հայերի մոտ ևս վաղուց կա քառասուն թվի հետ կապված հավատը։ Օրինակ նորածին երեխային քառասուն օր չի կարելի ցույց տալ օտար մարդկանց, դուրս հանել տնից, համարվում է, որ մահանալուց հենց քառասուն օր հետո է մարդու հոգին հեռանում աշխարհից։
6․ Ճանապարհ գնալուց առաջ նստելը
Այս նախանշանը հիմնված է հնագույն ժամանակներում աշխարհը կառավարող բարի և չար հոգիների հանդեպ մարդկանց ունեցած հավատի վրա։ Համարվում էր, որ տնային ոգիները կառչում են մարդուց՝ խանգարելով նրան ճանապարհին և փորձելով նրան հետ բերել։ Երկար ճանապարհից առաջ նստելով՝ ոգիներին կարելի է խաբել․ նրանք կսկսեն մտածել, որ ոչ ոք ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ և կկորցնեն իրենց զգոնությունը։
7. Չի կարելի ուտել դանակի վրայից
Դանակը համարվում էր ոչ միայն աշխատանքի գործիք, այլև պաշտպանության գործիք ինչպես իրական վտանգներից, այնպես էլ ամեն տեսակի չարիքի դեմ։ Այսպիսի կարևոր մոգական իրը պահանջում էր հատուկ ուշադրություն և օգտագործվում էր միայն հատուկ ծիսակարգեր անելուց հետո միայն։ Ոտել դանակի վրայից՝ կնշանակեր բարկացնել ոգիներին։
8. Ոչինչ չի կարելի վերցնել խաչմերուկից
Համարվում է, որ եթե <<փոխանցել>> անհաջողությունը կամ հիվանդությունն ինչ-որ առարկայի, և այն դեն նետել խաչմերուկում, ապա չար ուժերը դրանք կտանեն իրենց հետ։ Հենց այդ պատճառով էլ չի կարելի խաչմերուկից ոչինչ վերցնել, որպեսզի քեզ չվերցնես ուրիշի անախորժությունները։
9. Չի կարելի քայլել մեկ կոշիկով
Այս սնահավատությանը հետևում էին բոլոր ժամանակներում։ Ծերերն ասում են, որ եթե մարդն իրեն թույլ է տալիս քայլել մեկ կոշիկով, ապա նա շատ շուտով կորբանա։
10․ Չի կարելի մայրամուտից հետո աղբը հանել տնից
Սա հայտնի է գրեթե բոլորին, բայց ոչ բոլորն են իմանում դրա պատճառները։ Համարվում է, որ եթե աղբը հանել արևի մայր մտնելուց հետո, ձեր մասին բամբասանքներ կտարածվեն, որ դուք աղբի մեջ ինչ-որ բան ունեք թաքցնելու։ Ասում են նաև, որ աղբը գիշերով տանելով տնից տանում եք նաև գումարը և դրա աղբյուրը։
Նյութը՝ Խաչիկ Փանոսյանի/Citylife.am/