Բանանի օգտակար հատկությունները

Բանանը հրաշալի օգնում է վիտամինների ձմեռային անբավարարության դեմ պայքարում՝ հայտնում է direct-press.ru-ն:
Միջին չափի մեկ բանանը պարունակում է մոտ 30 գ ածխաջրեր և 3 գ բջջանյութ, այն ապահովում է օրգանիզմի В6 վիտամինի օրական պահանջի 25%-ը, կալիումի օրական նորմայի 13%-ը, վիտամին С-ի և մանգանի օրական նորմայի 15%-ը և պղնձի ու բիոտինի 10%-ը: Բանան պետք է շատ օգտագործեք, եթե`– սպորտով կամ ֆիզիական աշխատանքով եք զբաղվում. ածխաջրերն էներգիա են տալիս և բարձրացնում են օրգանիզմի տոնուսը;
Միջին չափի մեկ բանանը պարունակում է մոտ 30 գ ածխաջրեր և 3 գ բջջանյութ, այն ապահովում է օրգանիզմի В6 վիտամինի օրական պահանջի 25%-ը, կալիումի օրական նորմայի 13%-ը, վիտամին С-ի և մանգանի օրական նորմայի 15%-ը և պղնձի ու բիոտինի 10%-ը: Բանան պետք է շատ օգտագործեք, եթե.
– սպորտով կամ ֆիզիական աշխատանքով եք զբաղվում. ածխաջրերն էներգիա են տալիս և բարձրացնում են օրգանիզմի տոնուսը;
– չեք ուզում խնդիրներ ունենալ սրտի և անոթների հետ. կալիումն ամրացնում է սրտամկանը, նորմալացնում է զարկերակային ճնշումը, կանխում է հիպերտոնիայի առաջացումը;
– դուք մարսողության հետ խնդիրներ ունեք. բջջանյութը բարելավում է մարսողության գործընթացը,քանի որ բանանն, ի տարբերություն մրգերի մեծ մասի, գրեթե չի պարունակում թթուներ, այն կարող են առանց վախենալու ուտել գաստրիտով տառապողները կամ հաճախակի այրոց ունեցողները;
– դուք հաճախ եք հուզվում. վիտամին В6-ը բարելավում է նյարդային համակարգի աշխատանքը և օգնում դիմակայել սթրեսները:
Որքան դեղին է բանանը, այնքան ավելի շատ է դրա մեջ շաքարը, ուստի ովքեր ուզում են նիհարել, ավելի լավ է՝ չհասած միրգը նախընտրեն: Սակայն կանաչ բանանը կարող է որովայնի փքվածություն առաջացնել: Այդ պատճառով պետք չէ միանգամից երկու բանանից ավել ուտել:
Իսկ եթե ձեր նպատակն է բարձրացնել աշխատունակությունը, ավելի լավ է՝ նախընտրությունը տալ դեղին կամ նույնիսկ չափից շատ հասած բանանին. շաքարն այն է, ինչ պետք է օրգանիզմին մտավոր և ֆիզիկական հոգնածությունից խուսափելու համար:
Չնայած բանանը բավական շատ շաքար է պարունակում՝ դրանք հաճախ դիտարկում են որպես ճիշտ սնունդ դիետա պահողների համար: Սակայն եթե դուք դիետա եք պահում, միանգամից 15 գ ածխաջրերից ավել պետք չէ օգտագործել: Հենց այդքան է պարունակում միջին չափի բանանի կեսը:
Բանանին հաճախ հակադեպրեսանտի հատկություն են վերագրում: Իրականում այդ միրգն այնքան էլ չի կարող տխրությունից ազատել:

Նյութը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/