Բաթումիում մեր հայ մարզիկները նվաճել են մեդալներ

Բաթումիում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության ժամանակ Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի խաղարկության ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Պատանիների և մեծահասակների տարիքային խմբերի արդյունքների հանրագումարով խաղարկվել է 12 երկրների միջև թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը: 9 մարզիկներ են մասնակցել Հայաստանից:  Ժորա Սմբատյանը ստացել է հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ): Արթուր Ավետիսյան (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր): Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) և Նարբե Հակոբյանը (օղակներ): Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/