10 հետաքրքիր փաստ սուրճի մասին

Սուրճ, ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Այսօր, սուրճը աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է։
Սուրճը՝ առանց հավելանյութերի, գրեթե առանց կալորիաների ըմպելիք է: 230 մգ սուրճը ընդամենը 2 կկլ է պարունակում, որոնք փոքր քանակությամբ սպիտակուցներից ու մոնո-ոչհագեցած յուղերից են:
Հետաքրքիր փաստեր սուրճի մասին.
1.Սուրճի ամենամեծ սիրահարներն ապրում են ԱՄՆ-ում, ամենաշատ սուրճը խմում են հենց ԱՄՆ-ում։
2. Սուրճն այժմ ավելի, քան 700 տարեկան է։
3.Սուրճի ծառերը 3-4 տարվա ընթացքում են հասունանում, սակայն դրանք 20-30 տարվա բերք են կրում իրենց վրա:
4.Առանց շաքարավազի սև սուրճի կալորիականությունը 0 է։
5. Սուրճի ակնթարթային ազդեցությունը միֆ է. իրականում սուրճն ազդում է խմելուց 30 րոպե անց, և նրա ազդեցությունը մնում է 2-6 ժամ։
6.Սուրճը կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը:
7.Սուրճը օգնում է հաղթահարել դեպրեսիաները:
8.Սուրճը կարող է քաշի կորստի հանգեցնել:
Սուրճի բաղադրության մեջ մտնող կոֆեինը նյութափոխանակությանը 11 տոկոսի չափով արագացում հաղորդելու եւ ախորժակ ճնշելու հատկություն ունի:
9.Օրվա ընթացքում սուրճ խմելով՝ գիշերային ժամերին անքնության առաջացում կարելի է հրահրել:
Օրգանիզմին ընդամենը 4-5 ժամ է հարկավոր՝ սուրճի գլխավոր բաղադրիչից՝ կոֆեինից ազատվելու համար: Այդուհանդերձ, լավ կլինի՝ վերջին բաժակը անկողին մտնելուց 6 ժամ առաջ խմեք:
10.Սուրճը որոշ հիվանդությունների դեմ պայքարի միջոց է հանդիսանում:

Նյութը՝ Լիլիթ Բաբայանի/Citylife.am/