Ձեռքերը, ինչպես և դեմքը, կարող են շատ բան պատմել նրա տիրոջ մասին: Հետևաբար դրանք ոչ պակաս խնամք են պահանջում: Միայն սնուցող կրեմը դեռ բավական չէ:
Գեղեցիկ, նուրբ ձեռքերը բնության նվեր են, սակայն թե ինչպես կպահպանեք, կախված է միայն ձեզնից։ Արտաքին գործոնների բացասական ազդեցությունը հանգեցնում է ձեռքերի վաղ ծերացման, չորացման, այդ պատճառով էլ ձեռքերը մշտական խնամքի կարիք ունեն։ Ներկայացնում ենք խնամքի հատուկ ծրագիր, որի օգնությամբ ձեր ձեռքերը միշտ հարթ և թավշյա կլինեն:
Կրեմը հիմքն է
Պետք է կրեմի ընտրությունը չլինի պատահական և չմտածված: Համոզվեք, որ կրեմի բաղադրության մեջ մտնում են ակտիվ բաղադրիչներ, օրինակ ռետինոլ, վիտամիններ և պեպտիդներ: Միայն դրանք են ընդունակ լավացնել կոլագենի սինթեզի բնական գործընթացները, սպիտակեցնել մաշկը, հարթել կնճիռները, լավացնել մաշկի արտաքին տեսքը:
Պիլինգ
Ընտրեք հատուկ ձեռքերի ափի մաշկի համար պիլլինգը: Դրա շնորհիվ մաշկի վերին շերտը կթեփոտի և գույնը կբացանա: Պիլինգն արեք կանոնավոր, օրինակ շաբաթը 2 կամ 3 անգամ: Դա խնամքի կարևոր մասն է, քանզի դրանից հետո մաշկն ավելի լավ է վերցնում կրեմի օգտակար ազդեցությունը:
Պաշտպանություն արևից
Ձեռքերի մաշկը, ինչպես դեմքինը, ենթակա են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը տարին 365 օր: Հետևաբար արևապաշտպան քսուկներ պետք է օգտագործել ամեն օր, հատկապես’ ամռանը: Արևի ազդեցությամբ կոլագենը և էլաստինն առավել արագ են անհետանում, ինչի պատճառով հայտնվում են կնճիռներ և պիգմենտային լաքաներ, ինչպես նաև փոխվում է էպիդերմիսի կառուցվածքը, մաշկը դառնում է առավել բարակ:
Նյութը՝ Լիլիթ Բաբայանի/Citylife.am/