Դաջվածքներն անում են անկախ կրոնից, տարիքից, սեռից. Կարս Մելքոնյան

Citylife.am- Կարս ինչպե՞ս կբացատրեք, ո՞րն է դաջվածքի իմաստը:

Կարս– Մեր ժամանակներում դաջվածքը շատ ակտուալ է և Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում զգալի շատանում է երիտասարդների, ինչու չէ նաև մեծահասակների թիվը, ովքեր այցելում են դաջվածքի սրահներ: Չկան հստակ դրթապաճառներ դաջվածք անելու համար, ամեն մեկը ինքն է որոշում ինչի համար անել դաջվածք և բացի այն դաջվածքը կրում է կոնկրետ իմաստ մեր օրերում, դա ավելի շատ նայվում է, որպես նախշ, ինչ-որ գեղեցիկ ավելացում մարմնի վրա:

Citylife.am- Հիմնականում, ովքե՞ր են Ձեր այցելուները:

Կարս- Չկան հստակ տարիքային կամ սոցիալական մի խումբ, որոնք հաճախորդներն են: Դաջվածքներն անում են անկախ կրոնից, տարիքից, սեռից:Citylife.am- Ավելի հեշտ է դաջվածք անելը, թե՞ մաքրելը մաշկի վրայից:

Կարս- Բնականաբար ավելի հեշտ է մարմնի վրա դաջվածք անելը, քան հեռացնելը: Անկեղծ դաջվածք անելը հեշտ գործ չէ, չմոռանանք, որ գործ ունենք կենդանի մարդու մաշկի, օրգանիզմի հետ և բացի նկարչական հմտությունները դաջվածքի մասնագետը պետք է ծանոթ լինի մարդու անատոմյային, մաշկային և այլ բժշկական գիտելիքներ ունենա, իսկ ինչը կապված է դաջվածքի հեռացնելուն, դա բավականին դժվար և երկար պրոցես է ժամանակի, գումարի ավելորդ ծախս, անձամբ ես կողմ չեմ հեռացնելուն:

Citylife.am- Կարս ինչպե՞ս ընտրեցիք դաջվածքի ուղին:

Կարս– Դաջվածքով հետաքրքրվել եմ մանկուց, միշտ հետաքրքրվել եմ արվեստով, և երբ արդեն հասա այն տարիքին, որ պետք է մտածեի ապագա մասնագիտության մասին, ընտրեցի դաջվածքները, որովհետև դաջվածք անելը ինձ համար ուղակի գործ կամ եկամուտի աղբյուր չէ:Citylife.am- Ո՞րն է եղել Ձեր ամենարտասովոր դաջվածքը:

Կարս- Ամենա արտասովոր դաջվածքը չեմ կարողանում մտաբերել, բայց եղել են հաճախորդներ, որ շատ անսովոր անգամ զավեշտալի մտքերով են եկել: Ես բնականաբար խորհուրդ եմ տվել փոխել իրենց որոշումը, քանի որ պետք է հաշվի առնել, որ դիամցինին էլ դուր գա դաջվածքը, որ որոշ չափով դիամցինին էլ հաճելի լինի այն պատկերը, որը մարդ կրում է իր մարմնի վրա:

Citylife.am- Որոնք ե՞ն այս տարվա դաջվածքի թրենդները:

Կարս- Չեմ կարող ասել կան դաջվածքներ, որոնք մեր երկրում թրենդի մեջ են: Մարդիկ գնալով զարգացնում են իրենց ճաշակը դաջվածքի հետ կապված, եթե հինգ տարի առաջ երիտասարդների մեծ մասը անում էին կրոնական պատկերներ՝ խաչ, ձեռքեր աղոթող, ապա հիմա տարբերվող դաջվածքներ են ուզում, որոնք ավելի տարածված են Հայաստանից դուրս:Citylife.am- Ձեր կարծիքով դաջվածքը արվե՞ստ է, թե՞ աշխատանք:

Կարս– Արվեստ, արհեստ, աշխատանք ամբողջը միասին:

Citylife.am- Երբևէ ստիպված դաջվածք արել ե՞ք, որը Ձեր սրտով չի եղել:

Կարս– Որքան էլ բազմազան և տարօրիանակ են լինում հաճախորդների ընտրություները տեսնելով, որ հավանում են, գոհ են իմ աշխատանքից, ես չեմ կարող ասել, որ սրտովս չէ բարդ դաջվածքները, ավելի հաճույքով եմ անում քան ստանդարտների մեջ մտնող դաջվածքները:

Citylife.am- Ի՞նչ խորհուրդներ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են անել իրենց առաջին դաջվածքը:

Կարս– Խորհուրդ կտամ չշտապել, պետք է շատ երկար մտածել, արդյո՞ք անել տվյալ դաջվածքը, թե ոչ, իսկ հետո պետք է որոշեն ինչ անել: Լավ մասնագետը միշտ էլ կոգնի լավ էսքիզի հարցում, իսկ լավ մասնագետ գտնելն արդեն հիմնվում է նրա կատարած աշխատանքների վրա, և ոչ թե ծանոթով կամ էժան գնով:

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/