
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Երևանյան ամենավառ տոներից մեկը՝ Yerevan Color Run-2017-ը: Այս տարի վազքուղին անցավ Հանրապետության հրապարակում: Մասնակիցները մինչև վազքի մեկնարկը նախավարժանքներ կատարեցին, որից հետո սկսեցին իրենց գունազարդ 5կմ վազքը: Ամբողջ ընթացքում մասակիցները գունավոր, բայց անվնաս փոշիներ էին միմիանց վրա լցնում: Վազքուղին առաջինն անցած երեք տղաներին և աղջիկներին պարգևատրեցին մրցանակներ:
Այս գունազարդ տոնին մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ: Նաև այս գունեղ մրցույթին իրենց մասնակցությունը ունեացան ՝ Մկրտիչ Արզումանյանը Սևակ Խանաղյանը:
Միջոցառումից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և Թերեզա Մխիթարյանի «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի կառուցմանը:
Վազքուղին առաջինն անցած երեք տղաները եւ աղջիկները պարգեւատրվեցին մրցանակներով:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Ciyilife.am/