
Citylife.am- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
Ալինա- Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է, երբ կտեսնեմ, թե ի՞նչ մարդ է դարձել որդիս:
Citylife.am- Եթե ոչ Հայաստան, ապա որտե՞ղ կցանկանայիք ապրել:
Ալինա– Այնտեղ, որտեղ հավերժ ամառ է: Հայրենասիրությունս ոգումս պահելով կբնակվեյի նման երկրում:Citylife.am- Ձեր ամենամեծ թուլությունը:
Ալինա– Երեխաները և ծերերը` նրանք են իմ ամենամեծ թուլությունը: Նրանց նայելիս անբացատրելի հուզմունք է առաջանում և հենց այդ ժամանակ եմ հասկանում անցյալի և ապագայի արժեքը:
Citylife.am- Ձեր կարիերայի ամենահաջողված կերպարը:
Ալինա– Շնորհակալ եմ` սցենարիստ Անահիտ Շահսուվարյան «Մամա» հեռուստասերիալում ինձ տրամադրված կերպարի համար, ինչպես նաև «Գնված երջանկություն» նախագծի` Սիրանի կերպարի համար: Երկու կերպարներն էլ փորձել եմ մարմնավորել անմնացորդ նվիրվածությամբ:
Citylife.am- Վայր, որտեղ Ձեզ լիարժեք հանգիստ եք զգում:
Ալինա- Լիարժեք հանգիստ կարող եմ լինել միայն իմ անկողնում:Citylife.am- Արարք, որը երբեք չեք ների:
Ալինա- Առհասարակ ներողամիտ եմ և յուրաքանչյուր մարդու մեջ փորձում եմ տեսնել ինձ :Ամեն բացասականի և գռեհիկի մեջ անպայման գտնում եմ մի փոքր ազնիվն ու լավը և սիրում եմ հենց դա: Միայն ստախոսությունը կարող է չարը արթնացնել իմ մեջ: Սուտը ներում չունի:
Citylife.am- Չեք շփվի մարդկանց հետ, որոնք…
Ալինա- Որոնք չգիտեն խարույկ վառել, չգիտեն ցամաք հաց ուտել և որոնք չգիտեն վատը մոռացած ` լավը թվարկել: Ընդհանրապես քչերի հետ եմ մտերմիկ:Citylife.am- Եթե ոչ դերասանուհի, ապա ո՞վ կլիներ մասնագիտությամբ Ալինան:
Ալինա- Ես մշտապես պակաս ունեմ խաղի` դերասանական խաղի: Նախագծերում նկարահանվելով չեմ սպառվում և ստիպված եմ նաև խաղալ կյանքում, փորձելով կյանքիս որոշ դրվագներ ֆիլմային սարքել: Այնպես որ,ինձ ճանաչողներ, մի հավատացեք ինձ:
Citylife.am- Վերջերս ձեր կյանքում տեղի ունեցած ծիծաղելի միջադեպ:
Ալինա– Բոլոր ծիծաղելի դեպքերը կապված են իմ վատ հիշողությունների հետ: Երբ բոլոր բարևողներին բարևում եմ հարազատի պես կամ չեմ բարևում: Կոնկրետ դեպք չկարողաց մտաբերել: Կուզենայ,որ յուրաքանչյուր անձ իր հետ ապրի հաշտ, քանզի չկա բացարձակ չարություն և բացարձակ բարություն: Ընդհամենը հարկավոր է հասկանալ դիմացինիդ և զերծ մնալ դատավոր լինելուց:
Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/