Ամենից շատ դաջվածք ունեցող աստղերը

Դևիդ Բեքհեմ.
Նրա դաջվածքները հասնում են 32-ի: Բեքհեմի մարմնի դաջվածքների թվում են` իր երեխաների անունները, հիշարժան ամսաթվեր, աստղեր վարդերի պատկերներ: Վերջին դաջվածքը արվել է ձախ ձեռքի վրա, պատկերված է` «Love» բառը:

Սերխիո Ռամոս.
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դաջվածքների մեծ սիրահար է: Նրա մարմնի վրա կան բազմաթիվ դաջվածքներ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր նշանակությունը: Դաջվածքներից չորսը` ծննդյան տարեթվեր են , երկուսը նվիրված է ծնողներին մյուս երկուսը եղբայրներին: Ռամոսի ձեռքին դաջված են 32 և 35 թվերը («Սևիլիայում » նրա առաջին համարները) , 19 թիվը` այդ համարով նա նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականում:

Մայլի Սայրուս.
Երգչուհին ունի ավելի քան 18 դաջվածք: Նա չի վախենում դաջվածքների քանակից: Նա առաջին անգամ դաջվածք արել է 17 տարեկան հասակում : Դաջել է «Ուղղակի շնչիր» արտահայտությունը: Ձեռքի դաջվածքը արել է ի պատիվ իր տատիկի` Լորետա Ֆինլիի:Քրիս Բրաուն.
Քրիս Բրաունը սկսել է դաջվածքներ անել դեռ 13 տարեկանից: Նրա դաջվածքներից առավել աչքի է ընկնում ` պարանոցին պատկերված կնոջ դեմքը:

Անջելինա Ջոլի.
Անջելինա Ջոլին համարվում է ամենաշատ դաջվածքներ ունեցող հայտնի մադրկանցից մեկը, նրա մարմինը զարդարում են 20 դաջվածքներ: Նրա դաջվածքները անպայման որևէ նշանակություն ունեն: «H» տառը ձախ դաստակի վրա։ Դերասանուհու խոսքով, դա իր եղբոր՝ Ջեյմս Հավենի պատվին է, «Know Your Rights» բառը (իմացիր քո իրավունքները) վզի հատվածում, ձախ ուսի վրա այն վայրերի աշխարհագրական կոորդինատները, որտեղ ծնվել են իր երեխաներից յուրաքանչյուրը, դռակոն (արդեն մաքրված) աջ ուսի վրա, որի վրա կար գրություն Բիլլի Բոբ (ջնջել է բաժանումից հետո):

Նյութը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/