
Բնության գրկում հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է իմանալ մի քանի պարզ կանոն՝ խուսափելու համար առողջության հետ կապված խնդիրներից։
1. Խմելու համար օգտագործե՛ք շշալցված ջուր:
2.. Կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործեք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն):
3. Սնունդը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով:
4. Խորովածի համար օգտագործե՛ք պատրաստի փայտածուխ։
Խորովածը պատրաստե՛ք անմիջապես ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործեք համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով:
5. Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվացեք խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով: Մի՛ օգտվեք ջրի պատահական աղբուրներից:
Նյութը՝ Լուիս Մարիաի/Citylife.am/