Հայտնի է դարձել, թե որտեղ կնթանա 2024 և 2028 թթ. Ամառային Օլիմպիական խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը և Լոս Անջելեսը: Առայժմ հայտնի չի, որ քաղաքում է առաջին խաղերը անցկացվելու:

2024 և 2028 թվականների ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար դիմել են Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել է Փարիզը և Լոս Անջելեսը:

Խաղերի վերջնական որոշումը տեղի կունենան սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք 131-րդ Միջազգային օլիմպիական կոմիտեի համաժողովի ընթացքում: Ֆրանսիացիները և ամերիկացիները պետք է համաձայնության գան մինչ այդ:

Փարիզ քաղաքում Օլիմպիական խաղերը անցկացվել է 1900 և 1920 թվականներին, իսկ Լոս Անջելեսում՝ 1932 և 1984 թվականներին։

2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենա Տոկիոյում:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/