Խոյ ( 21.03-20.04)
Երկարատև սպասումները Ձեզ կստիպեն ուղղահայցներ գծել և խորհել բազմաթիվ հարցերի շուրջ, որոնց պատասխանները դեռ երկար ժամանակ չեք գտնի:
Ցուլ (21.04-21.05)
Շատ շփումներ կունենաք հոգով մտերիմ մարդկանց հետ, օրը կլինի լի ապագայի վերաբերյալ հաճելի խոսակցություններով, փիլիսոփայությամբ, երազանքներով և ծրագրերով: Հնարավոր է՝ բացահայտեք կյանքի գնահատման ուղին: Սպասեք հաճելի անակնկալների կամ սպասված այցելության:
Երկվորյակ (22.05-22.06)
Ձեր շուրջը կպտտվեն խոշոր գումարներ, Ձեր խնդիրն է լինել զգոն՝ ճիշտ դրանք տնօրինելու համար: Նոր գնումներով կհամալրվի Ձեր ունեցվածքը, ձեռք կբերեք նոր փորձ, կվերականգնվեն հոգեկան ուժերը, սերը և ջերմ հարաբերությունները սիրելիի հետ կլինեն բարձունքում:
Խեցգետին (23.06-23.07)
Անձնական կյանքում սպասվում է որոշակիություն և հաջողություն: Սակայն եկել է ժամանակը ամեն ինչի մասին լուրջ մտածելու, թե ինչպես լավացնեք մասնագիտական հեռանկարներն ապագայում:
Առյուծ (24.07-24.08)
Կլինեք էներգիայով լի, պատրաստ` ցանկացած փորձությունների: Կարևոր ժամանակաշրջան է մասնագիտական գործունեության համար, որը կպահանջի լինել չափազանց ուշադիր և զգոն, պարզ պատկերացում կունենաք նպատակների մասին: Կլինեք պատասխանատու աշխատանքում և ուսման մեջ:
Կույս ( 25.08-23.09)
Օրը կբերի բազմաթիվ անհանգստություններ` կապված սիրած տղամարդու հետ: Հնարավոր է առաջանա կյանքում որևէ բան փոխելու ցանկություն: Կարող են եկամուտ բերել այն գործերը, որտեղ ներդրվել էին շատ միջոցներ և ուժեր: Ընդհանուր առմամբ օրը բարենպաստ է. եթե աշխատել եք եռանդով, ապա կունենաք հարուստ բերքահավաք: Հենց այսօր կարող եք գտնել հետաքրքիր և արդյունավետ լուծումներ վաղեմի խնդիրների համար, ընկերների խորհուրդները կլինեն օգտակար: Հարկավոր չէ թուլանալ: Այսօր Ձեզ անհրաժեշտ է դրսևորել կամք և ողջամտություն:
Կշեռք ( 24.09-23.10)
Օրը Ձեզ կպարգևի կյանքը վայելելու զգացում: Կունենաք ռոմանտիկ արկածների կամ երեխաների ու ընտանիքի շրջապատում անմոռանալի ժամանակ անցկացնելու ցանկություն:
Կարիճ (24.10-22.11)
Կունենաք ներքին դժգոհություն ինքներդ Ձեզaնից, նման իրավիճակում հայտնվում են բոլորը և դա աշխարհի վերջը չէ: Ամենայն հավանականությամբ ամեն ինչ կհարթվի արդեն վաղը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Ձեզ համար կարևոր գործերում սպասվում են լուրջ քայլեր: Ձեր մասնագիտական փորձը աճում է, լցվում եք նոր ուժերով և էներգիայով: Ցանկալի է այսօր ձերծ մնաք սիրային հարաբերություններից և ուղևորություններից:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր Ձեր կամքի ուժn այնքան ամուր է, որ կկարողանաք ուժեղ և նպատակասլաց մարդկանց հետ հասնել փոխշահավետ և հեռանկարային համագործակցության:
Ջրհոս (21.01-19.02)
Դուք հույս ունեիք այսօր ստանալ հաջողության թանկարժեք քարեր, սակայն Ձեզ բաժին կհասնեն խոչընդոտների ծանր քարաբեկորները: Աշխատեք խուսփել բոլոր գործնական խոչընդոտներից, որոնք կարող են վնասել ընտանեկան պարտականություններին:
Ձուկ (20.02-20.03)
Մոռացեք երեկվա դժգոհությունները և զբաղվեք կարևոր գործերով, ներեք բոլորին, ովքեր Ձեզ նեղացրել են և անցեք առաջ: Եկել է ձանձրալի պարտականությունների ժամանակը: Օրվա վերջում վերջապես կլիցքավորվեք դրական էներգիայով` տրամադրությունը զգալի կբարձրանա: