Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Լոնդոնում հանդիպել է բրիտանացի Քրիս Յուբենքի հետ: Կայացել է նրանց միջև հայացքների մենամարտը:
Նրանք կշռվել են ՝ Արթուր Աբրահամի քաշը 77,9 կգ է, իսկ Քրիս Յուբենքի քաշը 76,203 կգ է:
37-ամյա Արթուր Աբրահամի եւ 27-ամյա Քրիս Յուբենքի միջև մենամարտը տեղի կունենա հուլիսին 15-ին Լոնդոնի Ուեմբլի ստադիոնում: Կարող ենք այդ մենամարտը նայել Առաջին ալիքի եթերում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից:
Մինչ մենամարտելը նրանք բաց մարզում են անցկացրելլ Լոնդոնում: Ինչպես հայտնում է Team Sauerland-ի մամուլի ծառայությունը մարզմանը ներկա են գտնվել մի շարք երկրպագուներ և լրագրողներ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/