
Հուլիսի 14-ից մինչև 22-ը աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի հավաքականը ջրացատկի մեկնել է Բուդապեշտ:
Հավաքանի մարզիչ Հրաչյա Չանդիրյանը թիմի կազմում ընդգրկել է Լև Սարգսյանին, Վլադիմիր Հարությունյանին և Վարտան Բայանդուրյանին: Վնասվածքի պատճառով Ազատ Հարությունյանը բաց կթողնելի տարվա գլխավոր ստուգատեսը:
10 մ անհատական աշտարակացատկում կմրցեն Վլադիմիր Հարությունյանը և Վարտան Բայանդուրյանը: Հարությյունյանը այս անգամ հանդես կգա Լև Սարգսյանի հետ 10 մ սինքրոն աշտարակացատկում:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/