Երբ գործին մոտենում ես հավատքով և նվիրումով, այն միանշանակ հաջողություն է բերում. Սիմոն Մարտիրոսյան

Citylife.am-ը այսօր զրուցել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան հետ: +105 կգ քաշային կարգում երկամարտի մրցակցության ժամանակ հայ ծանրորդը գրանցել է 426 կգ արդյունք: Պոկումում նա բարձրացրել է 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։

Citylife.am- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն բավականին երիտասարդ տարիքում, այս ամենը վկայում է ձեր աշխատասիրության մասին: Սիմոն ո՞րն է ձեր հաջորդ մեկնարկը:

Սիմոն – Աշխատասիրության շնորհիվ եմ հասել այս ամենին և նույն ոգով էլ շարունակելու եմ: Մեկուկես ամսից լինեու է ուսանողական խաղերը, որտեղ հանդես եմ գալու և աշխատելու եմ «հավուր պատշատճի», այնուհետև տարեվերջին լինելու է աշխարհի առաջնությունը:Citylife.am- Ծանրաձողը բարձրացնելիս դուք բավականին մեծ ծանրություն եք հաղթահարում, այդ պահին ի՞նչն է ձեզ օգնում, որ գլխավերևում կարողանում եք պահել ծանրաձողը:

Սիմոն – Ճիշտն ասած դժվարությունները մարդու համար են, իսկ երբ հավատքով և նվիրումով ես մոտենում գործին, այն հաջողություն է բերում:Citylife.am- Վարժությունները կատարելիս գերազանց եք հանդես եկել, իսկ ռեկորդը սահմանելիս շտապել եք, որն էր եղել խանգարող հանգամանքը:

Սիմոն – Ռեկորդը սահմանելիս ցանկությունս այնքան մեծ էր, որ միաժամանակ լարվածությունը և հուզմունքը հանգեցրեցին շտապողականության, այդ իսկ պատճառով չհաջողվեց ինձ, բայց ապագայում կփորձեմ նոր ռեկորդներ սահմանել:

Citylife.am- Հաղթանակը գրանցելուց հետո ամենաջերմ խոսքերը լսել եք ձեր մարզիչից, որո՞նք էին ձեր մարզիչի խոսքերը:

Սիմոն – Հաղթանակից հետո բոլորն էլ շնորհավորում են , ոչ ոք չի քննադատում, այդ թվում նաև իմ մարզիչը: Իմ մարզիչի և աշխատասիրությանս շնորհիվ մենք հասել ենք այս հաջողությանը: Բնականաբար նա մաղթեց նորանոր հաջություններ և ձեռքբերումներ:

Citylife.am- Շնորհակալ ե՛մ, Սիմոն ՛, հարցազրույցի համար: Ձեզ նորանոր հաջողություններ:

Հարցազրույցը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/