Եթե Դուք տուժողի մոտ նկատել եք ինսուլտի ախտանիշներ կամ նշաններ, ապա անհապաղ կանչեք շտապ օգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկներին նկարագրեք ախտանիշները: Ինսուլտի նշանները և ախտանիշները Ինսուլտի դեպքում ժպիտը թեք է՝ դեմքի կողմերից մեկը չի ենթարկվում մարդուն, շրթունքի անկյունը թեքված է ոչ թե վերև, այլ՝ ներքև, հիվանդը խոսում է կմկմալով՝ հարբած մարդու նման, իսկ ձեռքերը հավասարաչափ չեն բարձրացնում, ախտահարված կողմի ձեռքը միշտ ավելի ներքև է:
Լեզուն թեք է կամ ոչ կանոնավոր ձևի, և ընկնում է այս կամ այն կողմ: Հիշե՛ք ինսուլտի ախտանիշերի ճանաչման հիմնական հնարքները: Խնդրեք հիվանդին ԺՊՏԱԼ: Խնդրեք հիվանդին ԽՈՍԵԼ: Խնդրեք արտաբերել պարզ նախադասություն: Օրինակ՝ «Դրսում արև է»: Խնդրեք ԲԱՐՁՐԱՑՆԵԼ երկու ձեռքերը: Սրտաբանները հավաստիացնում են, որ եթե այս նյութը կարդացած յուրաքանչյուր ոք այն ուղարկի 10 մարդու, ապա նա առնվազն կփրկի մեկ մարդու կյանք :
Մի՛ փորձեք սեփական ուժերով լուծել խնդիրը: Տանել հիվանդին բժշկի մոտ: Ինքնուրույն տեղաշարժվելու անկարողության դեպքում՝ կանչել շտապ օգնություն: Պետք է հիշել, որ հիվանդին պետք է հոգեբանորեն աջակցել: Լրացուցիչ տեղեկություն ինսուլտի մասին
Ինսուլտը՝ գլխուեղի ֆունկցիայի հանկարծակի խանգարում է, որն առաջանում է գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով: Ինսուլտ տերմինը (լատ. Insultus- նոպա) ընդգծում է, որ նյարդաբանական ախտանիշներն ի հայտ են գալիս հանկարծակի:
Թթվածնի մատակարարման դադարեցման պայմաններում նյարդային բջիջները մահանում են 5 րոպեի ընթացքում: Կախված ախտահարման օջախից՝ ինսուլտի նշանները կարող են լինել թուլությունը, երկտեսությունը, զգայունության, կողմնորոշման կամ խոսքի խանգարումը, շփոթվածությունը: Ինսուլտը կոչվում է նաև գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, ապոպլեքսիա, հարված:
Նյութը՝ Լուիս Մարիաի/Citylife.am/