Առաջին օգնություն ուշագնացության դեպքում

Ուշագնացությունը գիտակցության կորստի հետևանք է, որը զարգանում է գլխուղեղի արյան շրջանառության կարճատև խանգարման արդյունքում։ Ուշագնացության պատճառ կարող է լինել զգացմունքային գերլարվածությունը, փակ տարածքում առանց թարմ օդի երկար ժամանակ գտնվելը, մարմնի դիրքի կտրուկ փոփոխությունը, հղիությունը, ինչպես նաև լուրջ հիվանդությունները։ Այս վիճակին կարող է նախորդել գլխապտույտ, մշուշված վիճակ, տեսողության խանգարում, սրտխառնոց։
Առաջին օգնություն ուշագնացության դեպքում

• Պահպանել տուժածին վնասվածքից ընկնելիս և պառկեցնել նրան հարթ մակերեսին։

• Բարձրացնել տուժածի ոտքերը մոտ 20-30 սմ։

• Տալ շնչելու անուշադրի սպիրտ։

• Գիտակցությունը վերականգնվելուց հետո խմացնել քաղցր տաք թեյ, ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը։

Անկախ գիտակցությունը կորցնելու պատճառից երկարատև անգիտակից վիճակում գտնվող տուժածի մկանները թուլանում են, կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, որը հանգեցնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը և առաջացնում շնչառության կանգ։ Գիտակցության բացակայության, բայց շնչառության և անոթազարկի առկայության դեպքում տուժածին պետք է շրջել կողքի՝ անվտանգ (ապահով) դիրքի (ԿԱԴ): Հիշե՛ք, անգիտակից վիճակում գտնվող մարդուն կտրականապես արգելվում է տալ որևէ հաբ, ջուր, ատամների միջև դնել փայտիկ կամ որևէ գործիք։ Արգելել այդ ամենը կատարել ցանկացողներին:
Նյութը՝ Լուիս Մարիաի