Հայկական մշակույթի անբաժան մասն է կազմում գորգածությունը: Դեռ շատ հին ժամանակններից հայ ժողովուրդը շատ հմտորեն է տիրապետել այս արհեստին և ժամանկի ընթացքում արհեստով՝ արվեստ ստեղծել: Դա է վկայում ամբողջ աշխարհով մեծ տարածում գտած տարբեր տարինների գործված հայկական գորգերն ու կարպետնները: Արհեստով հիմնականում զբաղվում են կանայք՝ իրենց նուրբ մատների երկարատև աշխատանով ստեղծելով ինքնատիպ ու նմանը չունեցող գլուխգործոցներ: Ճիշտ է 2-րդ հազարամյակում այս արհեստը մեքնայացվել է և ժամանակային առումով դարձել ավելի մատչելի, բայց միևնույն է դեռ կան մարդիկ ովքեր մեծ ջանքով ու սիրով ՝ օրերի, ամիսնների և անգամ տարիններ ընթացքում ստեղծում են ձեռագործ գորգեր: Մասնագիտությամբ նկարչուհի` Տիրուհի Ղալաչյանը նրանցից մեկն է: Կին ՝ ով արդեն 40 տարի վրձինների ու ներկերի փոխարեն նկարում է թելերով: Նա հիմա Գյումրու միակ գորգագրոծուհին է: Ժամանկի հետ աշակերտնների թիվը նվազել է, բայց Տիրուհին հենց ինքն է փորձում պահել և քիչ թե շատ այս արհեստը փոխանցել նոր սերունդին:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/
Ռեպորտաժը՝ Նարեկ Միրազախյանի/Citylife.am/