Երեխայի հայացքը արտացոլում է ընտանեկան մթնոլորտը. Էլոննա Ավետյան

Citylife.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հարցազրույց՝ «Զարգացում» հոգեբանական համալիրի մասին, իսկ մեր հարցերին պատասխանեց հոգեբան Էլոննա Ավետյանը։

Citylife.am- Ի՞նչ է իրենից ներկայացնում «Զարգացում» հոգեբանական համալիրը:

Էլոննա– Զարգացում հոգեբանական համալիրը հիմնադրվել է և սկսել է իր գործունեությունը 2014 թ.-ի սեպտեմբեր ամսին: Համալիրի ստեղծման նպատակն է տրամադրել խորհրդատվական, հոգեթերապևտիկ, սոցիալ հոգեբանական և հոգեբանամանկավարժական ծառայություններ բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդկանց։ Նաև իրականացնում է սկսնակ հոգեբանների վերապատրաստում և տարիքին համապատասխան զարգացման ապահովում նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Զարգացում հոգեբանական համալիրին կից գործում է Մանկան ակադեմիա քոլեջ– նախակրթարանն։ Մանկան ակադեմիայի ձեռքբերումներից կարևորագույնն ենք համարում երեխաների տարիքային, անհատական որակների բացահայտումն և նրանց ներդաշնակ, բազմակողմանի զարգացած և հաղորդակցման հմտություներով ապահովված լինելը։Citylife.am- Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում «Զարգացում» հոգեբանական համալիրը, և ըստ այդմ «Մանկան Ակադեմիա» քոլեջ-նախակրթարանը։

Էլոննա– « Զարգացում» հոգեբանական համալիրում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝

1. Անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն (երեխաների, դեռահասների, ծնողների, մեծահասակների)

2. Զույգերի և ընտանեկան խորհրդատվություն

3. Ուսուցողական և թերապևտիկ հոգեբանական թրեյնինգներ

4. Դասապատրաստում (ուսումնական գործունեության գնահատում և զարգացում)

5. Սուպեր վիզիաներ

6. Քեյսերի քննարկումներ

7. Ռելաքս մեդիտացիաներ

8. Ակումբներ` քննարկման հարթակ, կանանց ակումբ, ծնողների ակումբ և ծնողական հմտությունների թրեյնինգներ

9. 3-6 տ. երեխաների հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթ (պրոֆ. օրիենտացիա) մասնագիտական կոմնորշում և այլ ախտորոշումներ

10. Կամավորների, ապագա հոգեբան մասնագետների վերապատրաստում:«Մանկան Ակադեմիա» քոլեջ–նախակրթարանն իրականացնում է՝
1. Տրամաբանության և մտածողության զարգացում

2. Խոսքի զարգացում

3. Օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն)

4. Երևակայության զարգացում

5. Մանր մոտորիկա` ձեռքերի մկանախմբերի շարժունակության զարգացում

6. Խոշոր մոտորիկա` մարմնի խոշոր մկանների զարգացում

7. Հույզերի զարգացում` ճանաչում և սեփական հույզերի արտահայտում

8. Հաղորդակցման հմտություններ` հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների ձևավորում և մարդկային աշխարհը ճանաչելու ու գնահատելու ունակություն

9. Նախապատրաստում դպրոցին

10. Մանկական թատերական ներկայացումների կազմակերպում Citylife.am- «Մանկան Ակադեմիա» քոլեջ-նախակրթարան կարող է դիմել ցանկացած երեխա, թե՞ գոյություն ունեն որոշակի կանոններ։

Էլոննա– Կարող է դիմել ցանկացած երեխա։ Տարիքային խմբերը` 2.5 տարեկան,4-5 տարեկան, 5-6 տարեկան: «Մանկան Ակադեմիա» քոլեջ–նախակրթարանում գործում է 3-6, 7-11, 12-15 տարեկան երեխաների և դեռահասների համար ամառային ակումբ։ Ակումբում իրականացվում են դպրոցական արձակուրդների հանձնարարությունների կատարում, հետաքրքրաշարժ և զարգացնող խաղեր, երեխաներին հուզող թեմաների քննարկումներ, շախմատ, ավազաթերապիա, հեքիաթների բեմադրություն, նկարչություն։

Citylife.am- Ունե՞ք որևէ ասելիք ուղղված ծնողներին։

Էլոննա– Մեր մոտ անցկացվում են սեմինարներ ծնողների համար, որտեղ քննարկվում են ծնողներին հուզող տարբեր հարցեր հոգեբան և լոգոպեդ մասնագեների հետ։ Բացի այս ծնողները ունեն հնարավորություն դիմել անհատական՝ իրենց հուզող հարցերով։ Շնորհալի երեխան ծնողների նպատակասլաց ջանքերի և առողջ միջավայրի արդյունքն է։ Երեխայի հայացքը արտացոլում է ընտանեկան մթնոլորտը։ Կարևորը մեր երեխայի անսահման ներուժի զարգացումն է, որպեսզի առավել շատ լինի երջանկությունը իր կյանքում և աշխարհում։ Երեխայի զարգացման համար առավել կարևոր է զարգացնել երեխայի վերլուծելու, գնահատելու և ընկալելու կարողությունը, որի համար գոյություն չունի հստակ մշակված ծրագիր,և միայն թե ինչպե՞ս են դրսևորում իրենց ծնողները, ի՞նչ են նրանք անում և զգում, ինչպե՞ս են խոսում երեխայի հետ, կարող է ձևավորել երեխայի անձը։ Երեխայի մտավոր զարգացման հիմքում ընկած է ճանաչողական գործընթացի նկատմամբ, երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնելը։ Երեխան հետաքրքրությամբ ուսումնասիրում է իրեն շրջապատող իրերը և հիմնականում արձագանքում այն իրերին, որոնք պարգևում են նրան երջանկություն և բավարարում նրա պահանջմունքները։

Հարցազրույցը՝ Լուիս Մարիաի/Citylife.am/