
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեր ունեցվածքը կարող է կրկնապատկվել, օրը կպարգևի նոր հնարավորություններ և լրացուցիչ ընտանեկան ջերմություն: Կունենաք հանգստության և բավարարվածության զգացում: Ամեն ինչ կհարթվի՝ կլինեք թարմ ուժերով լի:
Ցուլ (21.04-21.05)
Ինչ ՞ու մնալ տանը: Պարգևեք Ձեզ շրջապատին: Հնարավոր է ինչ-որ մեկը Ձեր աջակցության կամ խորհրդի կարիքն ունենա, և Դուք այն հեշտությամբ կկատարեք: Հնարավոր է` մասնագիտական խնդիրները Ձեր ներկայությունը պահանջեն աշխատավայրում:
Երկվորյակ (22.05-22.06)
Հնարավոր է զբաղվեք աշխատանքային խնդիրներով: Ձեր հույսերը կարող են տապալվել և Ձեզ կզգաք հիասթափված, որը իսկույն կվերանա, քանի որ ուրախ անձնավորություն եք:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր նույնիսկ մի փորձեք սկսել լուրջ հարաբերություններ կամ նոր նախագծեր, զբաղվեք ամենօրյա սովորական գործերով: Օրը բարեհաջող չի լինի սիրային հարաբերությունների համար և անձնական կյանքում, սակայն ֆինանսական հարցերում հաջողակ կլինեք:
Առյուծ (24.07-24.08)
Ընտանիքի իրավիճակը կպահանջի Ձեր ուշադրությունը, այդ իսկ պատճառով աշխատեք բոլոր անդամներին հավաքել և քննարկել այն: Մերձավորներից մեկն այդ խնդիրների պատճառն է, սակայն Դուք կարող եք ամեն ինչ շտկել:
Կույս ( 25.08-23.09)
Այս օրը կլինի շաբաթվա ամենաբարեհաջողը՝ սիրային խոստովանությունների, ժամադրությունների, ծանոթությունների, ուղևորությունների և հանգստի համար: Աշխարհը Ձեզ կպարգևի թարմություն և բարձր տրամադրություն:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Ձեր անսպասելի արարքները կարող են հաջողություններ բերել: Այն բարեհաջող է նաև ռոմանտիկ հարաբերությունների համար: Կլինեք հմայիչ, քնքուշ, հետաքրքիր և ինտելեկտուալ: Ձեր խոսքերը և ակնարկները կլինեն արտահայտիչ, իսկ մտքերը` անկրկնելի:
Կարիճ (24.10-22.11)
Ձեզ անհրաժեշտ է որոշակի մեկուսացում, որպեսզի վերականգնեք հոգեկան հավասարակշռությունը: Միանգամից մի հրաժարվեք աշխատանքը, բնակավայրը փոխելու հնարավորությունից կամ ծրագրերում որոշ փոփոխություն մտցնելուց, հնարավոր է փոխելու տարբերակը այնքան էլ վատ միտք չէ, սակայն կարող է առաջին հայացքից թվալ, որ այն ունի շատ բացասական կողմեր:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Եղեք հնարովորինս ուշադիր, հնարավոր է սպասվող վտանգը լինի փաթեթավորած գեղեցիկ խոսքերով և հաճոյախոսություններով: Մի բացահայտեք Ձեր մտադրությունները, գործեք զսպվածորեն, լուռ և հանգիստ, իսկ ամենաանսպասելի պահին բացեք Ձեր հնարավորությունները:
Այծեղջուր (23.12-20.01)
Հնարավոր է տեղի ունենա հաճելի, վառ և անմոռանալի հանդիպում այնմարդկանց հետ, որոնց սիրում եք, հարգում եք և որոնցով ուղակի հիանում եք:
Ջրհոս (21.01-19.02)
Բարեհաջող օր է ուղղևորությունների, արտաքին տեսքը բարելավելու, գնումների, սիրային հարաբերությունների և ժամադրությունների համար: Դուք, ասես, ձգված լար կլինեք, որը սպասում է հմուտ ձեռքերի հպումներին:
Ձուկ (20.02-20.03)
Մի զարմացեք, եթե շրջապատողները Ձեզ վերաբերվում են ինչպես ռոք աստղի: Այսօր Դուք լի եք դրական լիցքերով և կկարողանաք լավ տպավորություն թողնել նույնիսկ ամենաձանձրալի մարդկանց վրա: Ամենալավ ժամանակն է պոտենցիալ հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելու: