Կցանկանամ լինել ինչ-որ արտադրական կազմակերպության ղեկավար, որպեսզի ավելի շատ կարողություն ունենամ և բաժանեմ կարիքավորներին. Ջոնի Հովհաննիսյան

Citylife.am- Ջո՛նի, սկզբում խոսենք մասնագիտության ընտրությունից: Ինչու՞ որոշեցիք դառնալ հենց երաԺիշտ:

Ջոնի– Մենք տանը բացի երաժիշտ պապիկ ունենալուց, նաև շատ երաժշտական առօրյա էինք ունենում։ Երաժշտությունը աննդհատ ուղեկցել է ինձ և ես էլ չկարողացա զերծ մնալ երաժիշտ դառնալուց։

Citylife.am- Մանուկ հասակում մեր ցանկությունները շատ ավելի հեռանկարային են լինում, և ի վերջո չենք դառնում այն մասնագետը, որի մասին երազում էինք: Արդյո՞ք Ձեր մանկության երազանքն է եղել դառնալ նա, ով հիմա եք:

Ջոնի– Ես երազում էի դառնալ ֆուտբոլիս՝ Kaka– ի նման։ Իրեն շատ էի սիրում, որորվետև ամեն գոլից հետո իր համազգեստն էր ցույց տալիս մարդկանց, որի վրա գրված էր I BELONG TO JESUS՝ Ես պատկանում եմ Հիսուսին։ Երազում էի ես էլ նման հագուստ ունենամ, որ մարդկանց ցույց տամ իմ պատկանելիությունը։Citylife.am- ԵրաԺշտական գործիքների մեծ շարհից Դուք ընտրեցիք դհոլը, ինչու՞:

Ջոնի– Պապիկս դհոլահար էր և սերը դեպի դհոլ հենց իրենից է փոխանցվել։ Սիրում էի դհոլին հարվածել (ժպտում է)։

Citylife.am- Երկար տարիներ է, ինչ մուտք եք գործել երաԺշտական ասպարեզ: Ինչն ե՞ք ամենաշատը կարևորում Ձեր աշխատանքի մեջ:

Ձոնի– Ամենաշատը կարևորում եմ աշխատասիրությունը, հասարակ լինելը և չգոռոզանալը։Citylife.am- Որևէ ստեղծագործություն կատարելիս ամբողջությամբ Ձեզ ներդնում եք երաԺշտության մեջ` ապրելով ամեն մի նոտան: Իրական կյանքում էլ եք էմոցիոնալ, թե՞ միայն երաժշտության մեջ:

Ձոնի– Բնավորությամբ ակտիվ եմ, էմոցիաներս կյանքում բավականին քչացել են, հանդարտվել են ժամանակի հետ։ Հիմա ավելի խաղաղ բնավորության տեր մարդ եմ։

Citylife.am- Դուք ունեք Ձեր ստուդիան և հանդես եք գալիս, որպես ուսուցիչ: Ի՞նչը հիմք դարձավ այդ գաղափարի իրականացման համար:

Ջոնի– Ընկերներս առաջարկեցին։ Ես չէի ցանկանում, մտածում էի, որ գլուխ չեմ հանի։ Մոտավորապես 8 ամիս  ընկերներս խոսում էին ինձ հետ այդ թեմայով, սակայն չէի համաձայնվում, բայց հիմա դարձել է առօրյաս, առանց խմբիս չեմ կարողանում։Citylife.am- Բացի երաԺիշտ լինելուց, կա՞ որևէ այլ մասնագիտություն, որին տիրապետում եք կա՞մ կցանկանաիք ունենալ:

Ջոնի– Երկրորդ մասնագիտությամբ մանկավարժ եմ և հավանաբար կզբաղվեմ հենց դրանով։ Նաև սեր ունեմ դեպի բիզնես աշխարհ։ Հետագայում կցանկանամ լինել ինչ-որ արտադրական կազմակերպության ղեկավար, որպեսզի ավելի շատ կարողություն ունենամ և բաժանեմ կարիքավորներին։ Սրանք զուտ խոսքեր չեն Հասմիկ ջան (ժպտում է)։Citylife.am- Ես ամենևին էլ չեմ կասկածում։ Անցնեք հաջորդ հարցին. որպես կայացած մարդ, ըստ Ձեզ ի՞նչը կարող է օգնել մարդուն իր հաստատուն տեղը գտնելու և առաջ գնալու համար:

Ջոնի– Ամեն մարդ ունի իր կարծիքը և մտածելակերպը, ըստ իս պետք է հուսալ Աստծուն։ Մեջբերեմ Աստվածաշնչից մի հատված (ինչ-որ եմ Քրիստոսով եմ) ՝ ես ինքս չէի կարող հասնել այս ամենին, եթե Աստված չկամենար։ Ուղղակի երբևիցե պետք չէ ձգտել փառքի, քանի որ փառքը մարդունը չէ։ Ես միշտ հավատացել եմ Աստծուն, իսկ Տիրոջը հավատացողները երբեկ հուսախափ չեն լինում:

Citylife.am- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք արվեստագետին իր հանդիսատեսին հետաքրքիր լինելու համար։

Ջոնի– Ներկայանալ նորություններով, չհոգնեցնել և ամենակարևորը լինել հասարակ, ինչպես քո հանդիսատեսն է: Citylife.am- Շնորհակալ եմ Ջո՛նի, հետաքրքիր պատասխանների համար:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/