
1930 թվականի հուլիսի 4-ին լույս աշխարհ եկավ նա՝ ում ծնողների մտքով անգամ չէր էլ անցնում, որ մի օր իրենց որդին կդառնա հանճար։ Նա դարձավ հայ ազգի պարծանքն ու հպարտությունը։ Իրեն բաժին հասած մեծ քթից բացի նա օժտված էր մեծ տաղանդով։ Տաղանդ, որը տեսավ ամբողջ աշխարհը, որին սիրեցին և մինչ այսօր հիշում են բոլորը։ Հայ ֆիլմի և հայկական կինեմատոգրաֆիայի լավագույն դեմքերից մեկն էր, ում անգամ այսօրվա սերունդն է ճանաչում։ Նա երկու անձնագիր վերցրեց իր համար՝ մեկում գրված էր Մհեր Մկրտչյան, իսկ մյուսում՝ Ֆռունզիկ։ Հետո նա կորցրեց երկու անձնագիրն էլ, բայց չկորցրեց իր հանդեպ ունեցած ժողովրդի սերը։ Աստված նրան մեծ սեր էր բաշխել, այնքան, որ մարդիկ ձեռքի վրա էին տանում նրան։ Իր խոսքերով նա մանկություն չի ունեցել, չի իջել բակ խաղալու, նա ամբողջ կյանքը անցկացրել է թատրոնում։ Նա մեկն էր, ով յուրաքանչյուր պահի ուրախացնում էր հանդիսատեսին, մինչ դեռ ինքը ուրախության կարիք ուներ… Այսօր նա կդառնար 87 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, հանճա՛ր։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի\ Citylife.am\