Ձեր այսօրվա աստղագուշակը 04.07.2017

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր կունենաք ծանոթների շրջապատը թարմացնելու հնարավորություն: Ինչ-որ տղամարդ կհամարի Ձեզ շատ համակրելի անձնավորություն և կբացահայտի Ձեր «ես»-ի այն անկյունները, որոնց մասին անգամ Դուք չգիտեիք: Սակայն մշտական զուգընկերոջ հանդեպ պարտականությունները Ձեզ կստիպեն պաշտպանվել գայթակղություններից՝ չնայած արկածներ ունենալու մեծ ցանկությանը:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր Ձեզ կզգաք միայնակ ցանկացած շրջապատում: Սակայն կսկսեք Ձեր երկրորդ կեսի հետ շփվել և Ձեր տրամադրությունը զգալի կբարձրանա: Ձեզ սպասում են նոր ուժեր, կառաջանա սիրելի մարդկանց հետ հոգևոր ջերմությամբ կիսվելու և շատ աշխատելու ցանկություն:

Երկվորյակ (22.05-22.06)

Ժամանակն է բարձրաձայն արտահայտելու Ձեր զգացմունքները: Վերջին ժամանակներս իրավիճակը մի փոքր բարդացել է, սակայն դա չի նշանակում, որ Դուք չեք կարող այն քննարկել հարազատների և ընկերների հետ: Ընդհակառակը, Դուք դրանով նրանց մեծ ուրախություն կպատճառեք:

Խեցգետին (23.06-23.07)

Ցանկալի չէ այսօր թուլանալ. Դուք կարող եք հասնել շատ հաջողությունների: Բոլոր Ձեր մրցակիցներին առանց որևէ դժվարության կհաղթեք հիանալի արտաքին տեսքի և խելացի վարքի շնորհիվ: Կլինեք համարձակ, խելամիտ, միաժամանակ` զգյուշ և ուշադիր այն մարդկանց հանդեպ, որոնց Դուք վստահում և սիրում եք:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր հնարավոր է առաջ գան մտքերն արտահայտելու հետ կապված խնդիրներ: Ամեն ինչ հեշտ կլիներ, եթե մարդիկ կարողանային ճիշտ հասկանալ աչքերի արտահայտությամբ և ձեռքերի շարժումներով: Սակայն դա հնարավոր չէ: Ստիպված եք Ձեր մտքերն արտահայտել գրիչի և թղթի օգնությամբ:

Կույս ( 25.08-23.09)

Կլինեք ավելի զբաղված, քան կցանկանաիք, սակայն կհասցնեք կատարել ավելի շատ, քան սովորաբար: Պարզապես կենտրոնացեք աշխատանքի վրա, որը Ձեր համար ավելի կարևոր է, իսկ մնացածն ինքն իրեն կկարգավորվի: Իրավիճակը արագորեն կբարելվվի:

Կշեռք ( 24.09-23.10)

Ձեզ սպասվում է հետաքրքիր և հոգեհարազատ զրույց շատ համակրելի մարդու հետ: Հարազատները Ձեզ կմատուցեն հաճելի անակնկալ` հիանալի նվերի տեսքով, այն նոր չէ, սակայն անհրաժեշտ է: Անձնական հատկանիշների շնորհիվ կհասնեք արդյունքների ամենատարբեր նախաձեռնություններում:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր ցանկալի է լինեք սովորականից մի փոքր ավելի բաց, կյանքը սպասում է անկեղծ շփում, տվեք նրան այն: Ձեր մտավոր էներգիան գրեթե համապատասխանում է շրջապատող միջավայրին, այդ իսկ պատճառով` օրը բարեհաջող է թիմային աշխատանքի համար:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Ձեր նպատակներին հասնելու ուղին կլինի ուղիղ և արագ, առանց որևէ խոչընդոտների: Փնտրեք նոր շփումներ, այցելեք ընկերներին, հաճախեք մարդաշատ վայրեր: Ընտանեկան կյանքում հնարավոր է լինեն վեճեր, որոնք ոչ մի դեպքում պետք չէ դուրս հանել հասարակություն:

Այծեղջուր (23.12-20.01)

Ձեր ընկերները հնարավոր է ունենան Ձեր օգնության կարիքը: Պարտքով դրամ տվեք միայն այն մարդկանց, ում եկամուտների մասին պատկերացում ունեք: Այսօր կլսեք հետաքրքիր տեղեկություններ, որոնք Ձեզ չեն վերաբերում, սակայն դրանից այդ լուրերի հետաքրքրությունը չի թուլանա:

Ջրհոս (21.01-19.02)

Քնքուշ բառեր և սրտատրոփ խոստովանություններ այսօր չեն սպասվում, կլինի միայն աշխատանք և խնդիրներ` կապված անձնական կյանքի հետ: Ինչ-որ աշխատանքային անախորժություններ կարող են վատացնել Ձեր տրամադրությունը, սակայն ֆինանսական գործերում սպասվում են հաջողություններ և խնդիրների արագ լուծում:

Ձուկ (20.02-20.03)

Եթե նստեք և սպասեք, որ Ձեր սենյակը կախարդական ուժով վերածվի գեղեցիկ վայրի` լի իրադարձություններով, ապա բացի հերուստացույցի էկրանից ոչինչ չեք տեսնի: Տնից դուրս եկեք, շարժվեք, մի մնացեք անգործ: Օրը կպարգևի ինքնավստահություն, ամեն ինչ ավելի լավ է դասավորվում, քան Դուք կարծում էիք: