Ցանկություն, աշխատասիրություն, համբերություն` այս երեք քայլերը քեզ կդարձնեն պարող. Գևորգ Վերդյան

Citylife.am- Գևորգ՛, բավականին երիտասարդ եք, բայց արդեն ունեք Ձեր պարի ստուդիան։ Մտահաղացումը Ձե՞րն է եղել, թե՞ հարազատներինը։

Գևորգ– Անկեղծ ասած իմն է եղել։ Ես մանկուց երազել եմ ունենալ խումբ, և երբ դարցա 20 տարեկան՝ երազանքս իրականացրի։

Citylife.am- Ինչու՞ որոշեցիք հենց նման ստուդիա հիմնել, ի՞նչն էր պատճառը։

Գևորգ-Որովհետև ես ինքս պարող-բեմադրիչ եմ, և ցանկանում էի, որպեսզի իմ ունեցած գիտելիքները փոխանցեմ երեխաներին։Citylife.am- Դժվար չէր արդյո՞ք նման տարիքում բավականին մեծ ծանրաբեռնվածություն վերցնել Ձեր ուսերին։

Գևորգ– Իհարկե՛, դժվար էր, բայց երբ դու զբաղվում ես քո սիրած մասնագիտությամբ, դա ավելի է հեշտացնում աշխատանքի ընթացքը։

Citylife.am- Գևորգ՛, գիտեմ, որ Ձեզ մոտ կարող են ընդունվել 4 տարեկանից սկսած։ Ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը, ի՞նչն եք առաջնահերդ ուշադրություն դարձնում նրանց մեջ։

Գևորգ– Ընդունելության առումով ինձ մոտ շատ հեշտ է։ Ես ցանկացած տեսակի երեխա ընդունում եմ, որովհետև ես իրավունք չունեմ կոտրել երեխային, եթե նա ցանկանում է պարել, ապա պետք է պարի։ Ժամանակը և աշխատասիրությունը կիրականացնեն բոլոր ցանկությունները։Citylife.am- MHP Dance Studio-ն շուրջ 4 տարի է, ինչ Ձեր գլխավորությամբ հանդես է գալիս մի շարք համերգներով։ Այդ ընթացքում, ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել։

Գևորգ– Ունեցել ենք մեծ հաջողություններ, բազմակի անգամներ նվաճել ենք առաջին հորիզոնական՝ Հայաստանի տարածքում , ինչպես նաև Վրաստանում երկու անգամ 12 երկրներից մենք արժանացանք Grand Pri մրցանակին։

Citylife.am- Ունե՞ք մտադրություն բացի Երևանից, մարզերում նույնպես գործունեություն ծավալել։

Գևորգ– Այո՛, իհարկե ունենք ծրագրեր։ Աշխատում են, որպեսզի մասնաճյուղեր լինեն նաև մարզերում։ Մենք այնպես ենք ուզում անել, որ բոլորին հարմար և հասանելի լինի։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ համերգներ կամ շրջագայություններ են ապասում։

Գևորգ- Հուլիսի 21-ին ունենք միջազգային մրցույթ Վրաստանում։ Հոկտեմբերին պատրաստվում ենք մասնակցել IDO միջազգային մրցությին՝ դա արդեն Հայաստանում։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/