Ձեր այսօրվա աստղագուշակը 03.07.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Հիանալի օր է՝ լի նոր հետաքրքրություններով և հնարավորություններով: Սիրային հարաբերություններում ամեն ինչ բարեհաջող է, աշխատավայրում  պետք չէ սպասել ինչ-որ փոփոխություների,  եկել է  գործելու և հաջողությունների հասնելու  ժամանակը:

Ցուլ (21.04-21.05)

     Բոլոր հանդիպումները և բանակցությունները կընթանան հանդարտ և բարձր մակարդակով: Օրը կբերի լավ տրամադրություն, հիանալի ընկերական հարաբերություններ աշխատավայրում, հնարավոր է ուղևորվեք գործուղման:

Երկվորյակ (22.05-22.06)

     Անձնական կյանքում հնարավոր է տեղի ունենան փոփոխություններ դեպի լավը: Ձեր զուգընկերը  Ձեր հանդեպ կցուցաբերի  սեր և համբերատարություն: Աշխատավայրում ամեն ինչ ընթանում է իր հունով, սակայն ձգված  ծառայողական սիրավեպը  կարող է մթագնել ընդհանուր կյանքի պատկերը:

Խեցգետին (23.06-23.07)

     Այս օրն իր հետ կարող է բերել  ջերմ և հեշտ որոշում՝ ընտանեկան  անախորժությունները հարթելու համար: Սակայն մարդկանց բնավորությունը փոխելն անհնար է և նման  խնդիրների կրկնությունը այնքան էլ հեռու չէ:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր մոռացեք ամեն ինչ բոլորի համար կատարելու և հասցնելու մտադրությունից: Եթե ամուսնացած եք, ապա խորհուրդ է տրվում ամուսնու հետ  լինել ճկուն և զիջող.  այսօր ավելի քան երբևէ նա ունի  փոխըմբռման, համբերատարության և քնքշանքի կարիք: Ընդունեք նրա բոլոր խոսքերը և արարքները սրտաբաց, առանց որևէ կասկածանքի:

Կույս ( 25.08-23.09)

     Օրը բարենպաստ չէ  հասարակական վայրերում գտնվելու  և հյուրեր ընդունելու համար, սակայն  բարեհաջող է երեխաների հետ զբաղվելու և  բնակարանը  կարգավորելու համար:

Կշեռք ( 24.09-23.10)

     Սպասեք ֆինանսական հաջողությունների, սակայն դա  կարող է լինել միայն տնից հեռու: Ձեր հարազատ քաղաքում մնալով ` չեք կարողանա  շատ փող վաստակել:

Կարիճ (24.10-22.11)

     Այնտեղ, որտեղ փնտրում էիք սեր, կգտնեք միայն ընկերություն և Ձեր օգնության պահանջը: Ամենաշատը, ինչ կարող եք սպասել, դա  կլինի աջակցություն և շնորհակալություն: Ինչ-որ անակնկալ Ձեզ կդարձնի երջանիկ:  Նաև կազատվեք  ֆինանսական խնդիրներից:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այնտեղ, որտեղ փնտրում էիք սեր, կգտնեք միայն ընկերություն և Ձեր օգնության պահանջը: Ամենաշատը, ինչ կարող եք սպասել, դա  կլինի աջակցություն և շնորհակալություն: Ինչ-որ անկնկալ Ձեզ կդարձնի երջանիկ:  Նաև կազատվեք  ֆինանսական խնդիրներից:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այսօր կարգի կբերեք գործերը,  կլինեք  ջանասեր և կկատարեք վաղեմի խոստումները: Սեփական խնդիրների վրա կենտրոնանալու դեպքում, կլինեք բավարարված  և կհասնեք հաջողությունների: Այսօր ցանկալի է  խուսափել տղամարդկանց հետ սերտ շփումներից, ժամադրություններից  և անկեղծ սիրային խոստովանություններից:

Ջրհոս (21.01-19.02)

     Օրը կլինի հիասթափություններով լի: Կցանկանաք փոփոխություններ մտցնել մասնագիտության մեջ, սակայն  դրանք չեն համապատասխանում  Ձեր անձնական կյանքին, չկա աջակցություն և ըմբռնում զուգընկերոջ կողմից:

Ձուկ (20.02-20.03)

     Ընտանեկան կյանքում  օրվա սկզբին այն, ինչը սկբում  Ձեզ կստիպի անհարմար զգալ,՝ արդյունքում կվերածվի ուրախության: Հոգեբանական խնդիրների հավանականությունը մեծ է, աշխատեք լինել համբերատար և ամեն ինչ կհարթվի: